Փորձագետը խնդիրներ է կանխատեսում ցորեն եւ խաղող արտադրողների, ինչպես նաեւ կարտոֆիլ արտահանողների համար

Այս տարի ամբողջությամբ կապահովվի կարտոֆիլի ներքին պահանջարկը, սակայն կարտոֆիլի արտահանման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Դժվարություններ, նրա խոսքով, կարող են առաջանալ Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքի արտահանման համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու փորձերի տեսանկյունից։

Փորձագետը խնդիրներ է կանխատեսում նաեւ ցորեն արտադրողների համար՝ Ռուսաստանից էժան սպառողական հացահատիկի ներմուծման ֆոնին։ 

«2023 թվականին Հայաստանում ծիրանի բերքը կլինի միջինից ցածր մակարդակի վրա»,-կարծում է նա։

Պետրոսյանը նշեց, որ դրա պատճառ են չոր աշունն ու ձմեռը, ինչպես նաեւ ապրիլյան  ցրտահարությունները։

Նա տեղեկացրեց, որ գյուղացիները վստահ չեն խաղողի իրացման հարցում, քանի որ ալկոհոլային արտադրանք արտադրողները չեն շտապում նրանց հետ պայմանագրեր կնքել:

Նախկին պաշտոնյան միաժամանակ ակնկալում է, որ խաղողի բերքը կլինի միջին մակարդակի վրա։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր• Համատարած սնանկացում է սպասվում• Հաջորդ տարվանից Հայաստանում շինարարության ոլորտում ակտիվությունը զգալիորեն կնվազի. կանխատեսում• Գնաճը շարունակվում է. Ինչո՞ւ է Հայաստանում ապրելն այսքան թանկացել• Լույս Հիմնադրամ. Ինչպես կանխատեսվում էր՝ ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել• Նոր ատոմային բլոկի կառուցման աշխատանքները պետք է սկսել հնարավորինս շուտ․ ճարտարագետ-էներգետիկների նախաձեռնող խումբ• Փորձագետը նշել է Հայաստանում անշարժ գույքի գների աճի պատճառը• Ուսանողների միջին վիճակագրական թվաքանակ ապահովելու և բուհերում առավելագույն բյուջե հավաքելու տրամաբանությունը վաղուց իրեն սպառել է․ տնտեսագետ• Ֆինանսական հոսքերի աճը գրեթե դադարել է

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն