Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է

Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

«Անցած տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի իրական աճը եղել է 12,6 տոկոս, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 4-րդ ցուցանիշն է աշխարհում, և այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է՝ կազմելով 12,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ»,- ասաց Քերոբյանը:

Ներդրումների մասով նախարարը նշեց, որ անցած տարի, ըստ միջանկյալ տվյալների, եղել է 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար, որը մեր համախառն ներքին արդյունքի 5,13 հարյուրերորդական տոկոսն է:

«Հիշեցնեմ, որ մեր Կառավարության թիրախը եղել է 6 տոկոս, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոս. հիմա միջանկյալ տվյալներով 21,7 տոկոս է, բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալներն էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները՝ կարծում եմ՝ բավականին մոտ կլինենք Կառավարության դրած թիրախին, որը նշանակում է՝ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք նպատակ են դրել վարելու, այսինքն՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիման վրա տնտեսական աճի, իրականացվում է»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը հրապարակեց նաև աշխարհում տնտեսական աճ գրանցած երկրների անունները, որոնք եռյակում են. դրանք են Գայանան, որի տնտեսական աճը պայմանավորված է նավթի արտահանմամբ, ապա Ֆիջին և Սենթ Լուչիան, որտեղ աճը պայմանավորված է զբոսաշրջության վերականգնմամբ ու զարգացմամբ: 4-րդը տեղում Հայաստանն է, 5-ում՝ Իռլանդիան, և վերջինս, ըստ Քերոբյանի, միակ զարգացած երկիրն է, որտեղ գրանցվել է նման բարձր տնտեսական աճ:

1lurer.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը• Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները• Հայաստանը ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ• Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ»-ին. նախաձեռնվել է քրեական վարույթ• Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը• Կնախատեսվի լիազորող նորմ` համապատասխան կարգ սահմանելու համար• Փոփոխություններ ու լրացումներ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում• Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել• Համաձայնագրի վավերացումը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն