Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի չափը հասել է երբևէ գրանցված առավելագույն ծավալին

Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի չափը հասել է երբևէ գրանցված առավելագույն ծավալին: Ըստ Կենտրոնական բանկի տվյալի՝ ապրիլի դրությամբ ավանդները կազմել են 5 տրլն 134 մլրդ դրամ, ինչը 31.2%-ով ավելի է 2022-ի և 39.1 տոկոսով 2021-ի նույն ամսվա ցուցանիշից: Դրամով ավանդները` 46.1, իսկ արտարժութայինը՝ 53.9 տոկոս են կազմել:

Արուսյակ Մանավազյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ավանդների մեջ ռեզիդենտների տոկոսը կազմում է 74 տոկոս, մնացածը ոչ ռեզիդենտներն են: Ավանդների բարձր լինելը պայմանավորված է հիմնականում ոչ ռեզիդենտների ավանդների ներդրմամբ, այսինքն` ավանդ ներդնելու փաստով և ավելի քիչ վարկեր վերցնելու հանգամանքով:

Մասնագետների խոսքով՝ հատկապես տոկոսադրույքների բարձրացման ֆոնին այս ֆինանսական գործիքի եկամտաբերությունը բարձր է ու շահավետ քաղաքացիների համար:

Վիլեն Խաչատրյան (ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի վարիչ) - Ավանդը նրանց համար երաշխավորված եկամտի տեսակ է, և տնտեսության մեջ ռիսկեր առաջանալու պարագայում նախընտրում են ավանդներն ավելացնել:

2023 թ. ապրիլին բանկերի տրամադրած վարկերի ծավալը 4 տրլն 409 մլրդ դրամ է, ինչը 9.2%-ով ավելի է 2022-ի և 6.9 տոկոսով 2021-ի նույն ամսվա ցուցանիշից: Դրամային վարկերը 64.3 տոկոս են կազմել:

Արուսյակ Մանավազյան - Վարկերի մեջ մոտ 95 տոկոսը մոտ ռեզիդենտներն են և 64 տոկոսը դրամով վերցված վարկերն են: Կարծում եմ` մի փոքր վարկերի տոկոսադրույքներն իրենց ազդեցությունը թողել են, բայց նախորդ տարիների համեմատ վարկերի տրամադրման ցուցանիշը բավականին բարձր է:

Ավանդների և վարկերի ցուցանիշները կարող են փոխվել, երբ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սկսի իջեցնել, նշում են մասնագետները: Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ էականորեն ավելացել են հիպոտեկային և սպառողական վարկերը:

Վիլեն Խաչատրյան - Վերջին 1 տարվա ընթացքում մոտ 230 մլրդով հիպոտեկային վարկավորման ծավալն աճել է: Չնայած այստեղ լուրջ դեր է կատարում նաև եկամտային հարկի վերադարձման գործոնը: Հիպոտեկայինը ավելի մեծ ծավալներով է աճել` և տեմպի առումով, և տեսակարար կշռի փոփոխության ընդհանուր վարկային պորտֆելի մեջ, և ընդհանուր առմամբ մոտեցել է մինչև 780 մլրդ դրամի: Իսկ ինչ վերաբերում է սպառողական վարկերին` դրանք 850 մլրդ-ն են գերազանցել:

Ապրիլին շուրջ 278 մլրդ դրամ է կազմել վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը, ինչը շուրջ 40 մլրդ-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

www.1lurer.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը• Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները• Հայաստանը ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ• Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ»-ին. նախաձեռնվել է քրեական վարույթ• Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը• Կնախատեսվի լիազորող նորմ` համապատասխան կարգ սահմանելու համար• Փոփոխություններ ու լրացումներ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում• Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել• Համաձայնագրի վավերացումը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն