Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում

 Հայաստանի կառավարության գլխավոր առաքելությունը առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, արաբական, եվրոպական, ամերիկյան և ասիական շուկաների հետ ավելի շատ աշխատելը՝ բազմակողմ և դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ կառուցելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում։  

Նա հայտնեց, որ երկու տարվա ընթացքում, ինչ Հայաստանը Իրանում առևտրային ներկայացուցիչ է նշանակել, այդ երկրի հետ առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է։ «Կարծում ենք, որ դա լավ ցուցանիշ է։ Բայց նաև գիտեք, որ կան բավականին շատ կաշկանդող հանգամանքներ Իրանի հետ առևտուրն առավել զարգացնելու ուղղությամբ․ պատճառները և օբյեկտիվ են, և սուբյեկտիվ։ Բայց մենք հիմա պլանավորում ենք Չինաստանում, Գերմանիայում ԱՄՆ-ում նշանակել առևտրային ներկայացուցիչներ և զարգացնել շրջանառությունն այդ երկրների հետ ևս»,- ասաց նախարարը։

Խոսելով Ռուսաստանում առևտրային ներկայացուցիչ ունենալու հավանականության մասին՝ Քերոբյանն ընդգծեց, որ ռուսական շուկայի հետ աշխատանքը մի փոքր այլ բնույթ ունի։ «Մենք մեզ բավականին բաց ենք պահում բոլոր այն ռուսաստանցի գործարարների նկատմամբ, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերություններով և փորձում ենք չկենտրոնանալ մեկ անձի կամ ինստիտուտի վրա։ Աշխատանքն այստեղ դիվերսիֆիկացված է»,- նշեց Վահան Քերոբյանը։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն• Նոր համաձայնագիր է կնքվելու և հայկական ապրանքները ավելի լավ հասանելիություն կունենան ԱՄԷ շուկայում. Քերոբյան• ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը 3 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը․ հայ-էմիրաթական գործարար համաժողովը նոր հորիզոններ է բացում• Քննարկվել է ՀՀ-ի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունը• Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով՝ Երևանում. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր• Հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն․ Քերոբյան• Տեղի է ունեցել «Ամրապնդելով գործընկերային կապերը» խորագրով հայ-իտալական ֆորումը• Սերգեյ Լավրով. Այս տարի ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90%-ը կլինի ազգային արժույթներով• Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն