Ամփոփվել են Գործընկերություն հանուն լավ կառավարման 2-րդ փուլի հիմնական արդյունքները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ԵՄ/ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) 2023-2027թթ. Արևելյան գործընկերության երկրների համար տեղական համակարգող հանձնաժողովի նիստին անդրադարձել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված ծրագրերին:
Նիստը համանախագահել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և Համագործակցության բաժնի ղեկավար, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԳԼԿ II ծրագրերի հիմնական արդյունքները, և ներկայացվել են ԳԼԿ III ծրագրերը:
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հաստատված բազմաշերտ ու բազմոլորտ համագործակցությունը, որի արդյունքում գրանցվել են տեսանելի և շոշափելի արդյունքներ մարդու իրավունքերի պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում:
ԳԼԿ արդարադատության ամրապնդմանն ուղված ծրագրի վերաբերյալ Կարեն Կարապետյանը կարևորել է դատական և իրավական բարեփոխումների շրջանակում շարունակական աջակցությունը, մասնավորապես՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների 2022-26թթ. ռազմավարության մշակման, այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների ներդրման և դատական ոլորտի օրենսդրության մշակմանը:
Միաժամանակ, նախարարի տեղակալն ընդգծել է քրեական արդարադատության ոլորտում ոչ միայն իրավաստեղծ, այլև իրավակիրառ գործընթացներին ԳԼԿ շրջանակներում ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես՝ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի մշակումը և դրանցով ներմուծված կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցներից տնային կալանքի և վարչական հսկողության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգի ներդնումը:
ԳԼԿ կարևորագույն բաղադրիչներից է նաև «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը, որի շրջանակում գրանցվել են կարևորագույն ձեռքբերումներ, մասնավորապես՝ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումը, հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացումը, ոլորտի օրենսդրական բարեփոխումներին փորձագիտական աջակցությունը և այլն:
Անդրադառնալով ԳԼԿ շրջանակներում իրավահավասարության խթանմանը և խտրականության բացառմանն ուղված գործողություններին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաջողությամբ իրականացվել են ատելության խոսքի կարգավորումների համակարգված քարտեզագրում և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում առկա իրավակարգավորումների վերհանում:
Նախարարի տեղակալն ընդգծել է ԳԼԿ III-րդ ծրագրի կարևորությունը վերոնշյալ ոլորտներին հետագա աջակցության համար, ինչպես նաև ներկայացրել արդարադատության նախարարության առաջարկություններն ու տեսլականը ապագա համագործակցության շրջանակներում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի Երևան - Թեհրան - Երևան երթուղով• Մենք նպատակ ունենք ավելացնել լաստանավային փոխադրումները դեպի Ռուսաստան․ Վահան Քերոբյան• Հայկական ավիաընկերությունները ամռանը աուդիտ կանցնեն՝ դեպի ԵՄ թռիչքները վերսկսելու համար. Գնել Սանոսյան• Կառավարությունը 2022-ին 3,6 մլրդ դրամով կրճատել է ՊԵԿ-ի ծախսերը• Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են ռուսաստանյան մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը• 12,6 տոկոսանոց տնտեսական աճի 1/3-ն ապահովել են ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մարդիկ և բիզնեսը• Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է• Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի չափը հասել է երբևէ գրանցված առավելագույն ծավալին• Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն