Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը 1,2 մլն դոլար կհատկացնի համայնքային փոքր տների կառուցման համար․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը 1,2 մլն դոլար կհատկացնի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող 18 տարեկանից բարձր անձանց համար համայնքային փոքր տներ կառուցելու նպատակով․ նախագծի իրականացման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ 

Ծրագրի իրականացումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանն ու վերջիններիս մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ կանխարգելմանը։  

Ըստ այդմ, հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել ֆինանսավորում տրամադրել 10 համայնքային փոքր տների պատշաճ գործունեության ապահովման, մեկ համայնքային փոքր տան վերակառուցման, կահավորման և անհրաժեշտ սարքավորումներով հագեցման համար։ Նախարարությունը պարտավորվել է նաև հինգ շենք տրամադրել՝ համայնքային փոքր տների վերածելու նպատակով նախատեսված վերակառուցման աշխատանքների իրականացման համար։    

Համագործակցության շրջանակում Իզմիրլյան բարեգործական հիմնադրամն, իր հերթին, նաև կդիտարկի և կապահովի նախարարության կողմից առաջարկվելիք վերակառուցման աշխատանքների ու կահավորման նախագծերը, տրամադրվելիք սարքավորումների ցանկը և այլն։  


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր տնտեսվարողներից
• Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը Ջերմուկի տավարաբուծական ֆերմայում մասնակցել է առաջին անգամ անցկացվող «Yeremyan Farm Fest» փառատոնին• Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է. Երեւանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան• Սկսել են նույնիսկ արտահանել. Թռչնաբույծների միությունը ներկայացրել է Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում տիրող իրավիճակը• ԶՊՄԿ պարզաբանում է ներկայացրել Լիճքի հանքավայրի վերաբերյալ• Հայկական բրենդերի հավաքածուները ներկայացվել են Միլանի White Show նորաձևության ցուցահանդեսում• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Թիմ ընկերությունների խումբը ձեռք է բերել «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը• Քննչական կոմիտեն առաջնորդվում է ենթադրությունների հիման վրա հաշվարկված գումարներով. «Նոր զովք»-ի պարզաբանումը• ԱՄՆ-ում ՀՀ-ի գործարարների ներկայացվածությունն ընդլայնելու համար պետական աջակցություն է ակնկալվում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն