Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով

Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում) ունեցող անձինք, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։  

Այն ընտանիքները, որոնք մինչև հունիսի 30-ը դիմում չեն ներկայացնի վճարման եղանակը փոխելու համար, նպաստի տրամադրումը ծրագրային գործիքի կիրառմամբ կդառնա անկանխիկ, իսկ բանկը կընտրվի պատահականության սկզբունքով (հաշվի առնելով տվյալ բնակավայրում նպաստն անկանխիկ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի):  

Այսպիսով, քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որևէ մեկը մինչև հունիսի 30-ը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն և ներկայացնի վճարման եղանակի փոփոխության դիմում՝ հետագայում համակարգի կողմից ընտրված բանկի մասին տեղեկանալու համար առաջացող հերթերից խուսափելու համար։

Բնակավայրերի ցանկին (ըստ բնակչության քանակի) կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/55lkv


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի Երևան - Թեհրան - Երևան երթուղով• Մենք նպատակ ունենք ավելացնել լաստանավային փոխադրումները դեպի Ռուսաստան․ Վահան Քերոբյան• Հայկական ավիաընկերությունները ամռանը աուդիտ կանցնեն՝ դեպի ԵՄ թռիչքները վերսկսելու համար. Գնել Սանոսյան• Կառավարությունը 2022-ին 3,6 մլրդ դրամով կրճատել է ՊԵԿ-ի ծախսերը• Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են ռուսաստանյան մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը• 12,6 տոկոսանոց տնտեսական աճի 1/3-ն ապահովել են ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մարդիկ և բիզնեսը• Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է• Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի չափը հասել է երբևէ գրանցված առավելագույն ծավալին• Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն