Չեխ գործարարները կայցելեն Հայաստան. hետաքրքրող ոլորտներն են ավիացիան, տեքստիլը, վերականգնվող էներգետիկան

Հայաստան-Չեխիա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, առկա է համագործակցության մեծ ներուժ: Ամփոփելով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, որը պատվիրակության կազմում էր, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այն  լրացուցիչ խթան է Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու, նոր գործընկերներ գտնելու առումով:  

ՀՀ վարչապետի` Չեխիա կատարած այցի շրջանակում անցկացվել է միջկառավարական տնտեսական համաժողով և գործարար համաժողով: Հայաստանից Չեխիա մեկնել էր 25 գործարար ամենատարբեր ոլորտներից:

«Չեխ տնտեսվարողներին մանրամասն ներկայացրել ենք Հայաստանի ներդրումային հնարավորությունները, արդիականացված ծրագրերը, իսկ հայ գործարարները կարողացել են նոր գործընկերներ գտնել: Մեր հարաբերությունները Չեխիայի հետ ակտիվ զարգանում են: Նախորդ տարի աճել է առևտրաշրջանառության ծավալը: Այս տարի այդ միտումը ևս պահպանվել է: Այս միջոցառումները լավ հիմք են, որ մեր տնտեսվարողները կարողանան շփվել չեխ գործարարների հետ, գտնել համագործակցության նոր ուղիներ»,-ասաց Նարեկ Տերյանը:

Որպես արդյունք Նարեկ Տերյանը նշեց, որ Հայաստանի և Չեխիայի գործարարները փոխգործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր ոլորտներում: Ճիշտ է, Չեխիայում երկու երկրների վարչապետների ասուլիսի ժամանակ խոսվեց փոքր ավիացիայի ոլորտում փոխադարձ հետաքրքրության մասին, սակայն տեքստիլի և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ևս համագործակցության հնարավորություններ են նախանշվում: Մոտակա ժամանակահատվածում սպասվում է չեխ գործարարների այցը Հայաստան, որպեսզի տեղում ծանոթանան փոխգործակցության, ինչու ոչ, համատեղ արտադրության հնարավորություններին:

«Չեխիայի գործարարները կայցելեն Հայաստան: Ինչպես արդեն ասվել էր, չեխական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում փոքր ինքնաթիռների արտադրությամբ: Արտադրությունը պլանավորվում է իրականացնել Լոռու մարզում: Խոսքը փոքր ինքնաթիռների մասին է՝ նախատեսված մինչև 6 հոգու համար: Կարծում եմ, որ Չեխիայի ու Հայաստանի գործընկերները դեռ ճանապարհ ունեն անցնելու մինչև հիմնեն ինքնաթիռների արտադրությունը, բայց այստեղ կարևորն այն, որ  առաջին քայլերն արդեն արված են»,-ասաց Նարեկ Տերյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ չեխ գործարարները հետաքրքրված են նաև արևային պանելների արտադրությամբ: Նարեկ Տերյանն ընդգծեց, որ օտարերկրյա ներդրումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման համար: Կառավարությունը տարբեր միջոցառումներով ու ծրագրերով նպաստում է ներդրումային միջավայրի բարելավմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 4-ին երկօրյա այցով Չեխիայում էր: Հանդիպումներ են տեղի ունեցել Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի, Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Անցկացվել է միջկառավարական տնտեսական հանձնաժովի նիստ, ինչպես նաև գործարար համաժողով:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• ԱՊՀ երկրներն ավարտել են ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագրի ստորագրման ընթացակարգերը• Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում• «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության շրջանակներում հակասություններ են ծագել միջազգային դոնոր գործընկերների հետ. Սանոսյան• «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը• ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա• Orion Worldwide Innovations-ը կհամագործակցի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ կազմակերպելու Orion Summit 2023 գագաթնաժողովը• Էկոնոմիկայի նախարարությունը հակասություններ չի տեսնում բեռնափոխադրումների մասին վրացական կողմի հայտարարություններում• Transavia-ն թռիչքներ կիրականացնի Մարսել- Երևան- Մարսել երթուղով• Գնել Սանոսյանն ու Սլովակիայի էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն