Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրման գործընթացը. 420 շահառուների համար կհատկացվի 300 մլն դրամ

18 մայիսի 2023 | Կառավարության նիստ | Цитата

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացը: Հիմնավորման համաձայն՝ 2022 թ. ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 1,2 մլրդ դրամ, սակայն փաստացի աջակցություն է ստացել 3,088 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ: Դա պայմանավորված է ծրագրերի շրջանակում դիմումների թվի աննախադեպ աճով։ Այսինքն, հաշվի առնելով 2022 թ. ցուցանիշը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում ոչ միայն նոր դիմող շահառուները, այլ նաև նախորդ տարիներին ծրագրում ընդգրկվածները, 2023 թ-ին բյուջեով նախատեսված 1,2 մլրդ դրամից բացի կպահանջվի առնվազն 1,2 մլրդ դրամ։ 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ աջակցություն է ստացել 497 շահառու, որից 70-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (65,961,594 դրամ), 166-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (9,104,420 դրամ), 261-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (247,622,284 դրամ)։ Վերոնշյալ 355 շահառուներից շուրջ 200-ի դիմումները ստացված են եղել 2022 թվականի դեկտեմբերի 15-ից հետո, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թ. համար նախատեսված ֆինանսական միջոցները բավարար չեն եղել, վճարումներն իրականացվել են 2023 թ. համար նախատեսված բյուջեից։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. առաջին եռամսյակում դիմած, բայց դեռևս աջակցություն չստացած շուրջ 420 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 300 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ծրագիրն ընդունվել է 2020 թվականին. ծրագրով երեխայի ծննդյան դեպքում բնակարանի ձեռքբերման համար ընտանիքին ցուցաբերվում է աջակցություն: «Պետական բյուջեով ըստ եռամսյակների նախատեսված գումարն սպառվել է, որովհետև մեր կանխատեսումից ավելի շատ երեխաներ են ծնվել, ինչը շատ ուրախալի է»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է վիճակագրական թվեր. 2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմում է 11 հազար 926, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1401-ով, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 532-ով, 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1469-ով, 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1415-ով, 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1180-ով:
 «Սրանք շատ ուրախալի թվեր են, և, իհարկե, մենք հույս ունենք, համոզված էլ ենք նաև, որ մեր իրականացրած ծրագրերի շնորհիվ է սա տեղի ունենում»,-նշել է վարչապետը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1800 անձ կարող է դիմել ֆինանսների նախարարություն՝ ոսկու գրավադրմամբ պարտքի ներման համաձայնագիր կնքելու• Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում• Օրենսդրական նախաձեռնություն• Ընկերություններին տրամադրվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն• 2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա• Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները• Կառավարությունը 19 մլն դրամ կհատկացնի Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար• Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել• Կառավարությունը երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը և ընդլայնել շահառուների շրջանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն