ԵԱԶԲ-ն կֆինանսավորի Հրազդանի ՋԷԿ-ի արդիականացման եւ Երեւանի մետրոպոլիտենի վերանորոգման ծրագիրը

Եվրասիական զարգացման բանկը կֆինանսավորի Հրազդանի ՋԷԿ-ի արդիականացման նախագիծը, Ալմաթիում կայացած ADFIAP Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի  Զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման շրջանակում լրագրողներին ասել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

«Մենք քննարկում ենք Հայաստանում մի շարք նախագծեր, օրինակ՝ հայկական մետրոպոլիտենի արդիականացումը։ Սա շատ կարեւոր նախագիծ է, մենք պատրաստ ենք մասնակցել դրան։ Էներգետիկ ենթակառուցվածքների առումով մեր ուշադրության կենտրոնում է նաեւ Հրազդանի ՋԷԿ-ը»,- ասել է Պոդգուզովը։

Հայաստանի վերաբերյալ նախագծեր կան, եւ բանկը մտադիր է պահպանել ներդրումների տեմպերը։ Խոսքը այս կամ հաջորդ տարվա նախագծերի մասին է։

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինն իր հերթին հույս է հայտնել, որ կայանի արդիականացման նախագիծը «Տաշիր» ընկերության հետ հունիսի սկզբին կստորագրվի։

«Այժմ քննարկվում են կոմերցիոն պայմանները», - ասել է Իլյինը:

Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների վերանորոգման նախագծով։ «Մետրոպոլիտենի թեման կարեւոր է։ Մենք պատրաստ ենք դրամաշնորհների տեսքով ֆինանսավորել գիտահետազոտական ​​աշխատանքները եւ նախանախագծային փաստաթղթերի ստեղծումը։ Միաժամանակ մենք՝ որպես բանկ, կարող ենք աշխատել կոնկրետ փաստաթղթերով։ Ասեք մեզ աշխատանքի ծավալը, ամեն ինչի տեխնիկական հիմնավորումը, ֆինանսական մոդելը, եւ մենք պատրաստ ենք դիտարկել։ Մինչ այժմ մենք դեռ խոսակցությունների մակարդակի վրա ենք», - ասել է Իլյինը:

Միաժամանակ, ըստ նրա, Հայաստանի եւ Երեւանի քաղաքապետարանը շահագրգռված են նախագծին բանկի մասնակցության հարցում։

Բանկը իր մասնակցության մի քանի սցենար է տեսնում՝ երկու նոր կայանների կառուցում, պարկի նորացում եւ ամբողջ ենթակառուցվածքի ​​վերանորոգում։

Sputnik Արմենիայի հարցին, թե նախագծերից որն է ավելի նախընտրելի ԵԱԶԲ-ի համար, Իլյինը նշել է, որ վերջինը.

«Եթե քո մեքենան հին է եւ դու դրա վրա երկու նոր լուսարձակներ դնես, ապա մեքենան դրանից ավելի լավը չի դառնա: Մեզ համար շատ կարեւոր է, որ մետրոպոլիտենի ներկայիս ենթակառուցվածքը համապատասխանի անվտանգության բոլոր չափանիշներին եւ պահանջներին»,- ասել է Իլյինը։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն