Հայկական Կարմիր խաչի ընկերությունն սկսել է կարկուտից տուժածներին օգնության բաշխումը

03 հուլիսի 2013 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն սկսել է կարկուտից տուժածներին օգնության բաշխումըՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հուլիսի 1-ից սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 14 համայնքներում: 4000 մարդու կտրամադրվեն սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի եւ հիգիենիկ պարագաների կարիքները:

Հուլիսի 4-ին, ժամը 12:30-ին մարդասիրական օգնության բաշխումն իրականացվելու է Արեւիկ, Մրգաշատ եւ Ալաշկերտ համայնքներում: Բաշխմանը ներկա կլինեն նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 12 -17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս է հասցրել Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության եւ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետեւանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն' ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը եւ այգիները, տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը որոշում է կայացրել դիմել Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին' կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % եւ բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացել է դրական արձագանք եւ հատկացվել մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ' 224 400 շվեյցարական ֆրանկ:

ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվել են բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը եւ շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն