ՄՊՀ-ն ուսումնասիրում է փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան. հանդիպումների շարք՝ շահագրգիռ անձանց հետ

11 մայիսի 2023 | Տեսչական մարմիններ | Цитата

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպումների շարք փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների հետ ոլորտում առկա մրցակցային հարցերի քննարկման նպատակով, որի շրջանակում այսօր հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային խորհրդի, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հայկ Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովի որոշմամբ այս տարի 5 ապրանքային շուկաների շարքում ուսումնասիրվելու է նաև փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան, և այս հանդիպումները նպատակ ունեն անմիջապես շահագրգիռ անձանցից լսել մրցակցային խնդիրների մասին, որոնց նրանք բախվում են իրենց գործունեության ընթացքում, և որոնք կարող են խաթարել շուկայում մրցակցությունը:

Հանդիպման ընթացքում ներկաները մի շարք հարցադրումներ են բարձրացրել, որոնք առնչվում էին մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների կողմից պարտատոմսերի թողարկումներին, պետական գնումների մրցույթներին մասնակցությանը, համակենտրոնացումներին, պետության կողմից մասնավոր ոլորտի գործառույթների իրականացմանը և այլն:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն