Մրցույթ՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարիքների համար, կապիտալ շինարարություններ և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայություններ ձեռք բերելու համար

11 մայիսի 2023 | Հայտարարություններ | Цитата

ԱՆ քրեակատարողական ծառայության կարիքների համար կապիտալ շինարարություններ իրականացնելու և նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով՝ 2023 թվականի ընթացքում «Աբովյան», «Սևան», «Վանաձոր» Քրեակատարողական հիմնարկների համար հայտարարվել են հետևյալ մրցույթները»՝
2023 թվականի մայիսի 5-ին հայտարարվել է «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԳՀԾՁԲ-23/10» ծածկագրով, գնանշման հարցման ձևով, գնման ընթացակարգ՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ, թվով երկու չափաբաժին, որի հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի մայիսի 15-ը՝ ժամը 11:00-ին:
Չափաբաժինների անվանումները հետևյալն են.
• ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերի վերանորոգման, պարիսպների և տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայություն,
• ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի կացարանների, տարածքի բարեկարգման և կոմունիկացիոն ցանցերի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայություն:
Սույն թվականի մայիսի 5-ին «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հայտարարվել է «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԳՀԱՇՁԲ-23/4» ծածկագրով, գնանշման հարցման ձևով, գնման ընթացակարգ՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում շինարարական աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ, թվով չորս չափաբաժին, որի հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի մայիսի 15-ը՝ ժամը 12:00-ին:
Չափաբաժինների անվանումները հետևյալն են.
• ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում դպրոցի և անչափահասների տեղամասի (վերափոխել կանանց տեղամասի) մասնաշենքերի շինարարական աշխատանքներ,
• ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանի և վարչական մասնաշենքերի վերանորոգման աշխատանքներ,
• ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերի տանիքների վերանորոգման և թվով չորս դիտաշտարակների կառուցման աշխատանքներ,
• ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի արտաքին ջրահեռացման ցանցերի վերանորոգման շինարարական աշխատանքներ:

Մրցութի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://armeps.am/epps/home.do


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն