Ռուսները շարունակում են Հայաստանում հաշիվներ բացել` բանկերին գերշահույթ ապահովելով

2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ առևտրային բանկերում օտարերկրացիների կողմից բացվել են 16327 բանկային և ավանդային հաշիվներ, ինչը աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի համար։ Այս մասին գրում է News.am-ը, ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կենտրոնական բանկից ստացված տվյալները։

Ըստ լրատվամիջոցի՝ այս ցուցանիշն ապահովել են մեծամասամբ ՌԴ քաղաքացիները, որոնք, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, տեղափոխվել են Հայաստան՝ ՀՀ բանկերում պահելով իրենց խնայողությունները։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները Ռուսաստանից դեպի Հայաստան կազմել են մոտ 3,6 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 3 անգամ։ Արդյունքում, աննախադեպ բանկային փոխանցումները սպասարկելու համար, Հայաստանի առևտրային բանկերում բացվել են նոր բանկային և ավանդային հաշիվներ։

Ուշագրավ է, որ եթե 2020-2021 թվականներին ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային և ավանդային հաշիվները նվազել են, ապա 2022 թվականին նրանց կողմից բացված հաշիվները ավելացել են 103985-ով։ Ընդհանուր առմամբ ոչ ռեզիդենտների հաշիվները 2022 թվականին ավելացել են 109675-ով։

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հաշիվների կտրուկ աճից օգտվելով, ՀՀ առևտրային բանկերը վերանայել են իրենց ծառայությունների մատուցման սակագները։ Մասնավորապես, եթե նախկինում բանկերը զուտ հաշիվ բացելու համար փոքր գումար էին գանձում կամ առհասարակ չէին գանձում, ապա 2022-ից հաշիվների սպասարկման վճարները կտրուկ աճել են։

Բացի այդ, Ռուսաստանից հոսող գումարների կանխիկացման համար Հայաստանի առևտրային բանկերը սահմանել են 3-5 տոկոս սակագնային վճար։ Այս ամենի արդյունքում 2022 թվականի ընթացքում Հայաստանի առևտրային բանկերի զուտ շահույթը կազմել է 255 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 3 անգամ աճել է։

Իրավիճակը շարունակվում է նաև այս տարվա ընթացքում։ Մասնավորապես՝ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ առևտրային բանկերում ոչ ռեզիդենտ (օտարերկրյա քաղաքացիների կողմից) ֆիզիկական անձանց կողմից բացվել են 16327 բանկային և ավանդային հաշիվներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 39 տոկոսով կամ 4507-ով։ Հատկանշական է, որ ոչ ռեզիդենտերի հաշիվների աճը դարձյալ պայմանավորված է ՌԴ քաղաքացիներով, մասնավորապես՝ ռեզիդենտների ընդհանուր թվի մեջ նրանց մասնաբաժինը կազմում է  97 տոկոս։

2022-2023թթ․ Ռուսաստանից փոխանցվող գումարների աննախադեպ հոսքը նպաստել է նաև ՀՀ առևտրային բանկերում ոչ ռեզիդենտ անձանց ավանդների ծավալների աճին։ Մասնավորապես՝ եթե 2022 թվականի փետրվարին ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները կազմում էին 871,4 մլն ԱՄՆ դոլար, ապա 2023 թվականի մարտի դրությամբ դրանք հասել են 1,276 մլն ԱՄՆ դոլարի, այսինքն՝ ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը ավելացել է 405 մլն ԱՄՆ դոլարով կամ 46,5 տոկոսով։

Հարկ է նշել, որ ավանդների ծավալի վրա ազդել է ոչ միայն Ռուսաստանից եկող տրանսֆերտների հոսքը, այլ նաև ռուբլու փոխարժեքը և ՌԴ քաղաքացիների 6 ամսից ավելի Հայաստանում մնալու հանգամանքը, ինչի հետևանքով նրանք համարվում են արդեն ռեզիդենտ: Նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ՝ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ ցնցումներ առաջացրեց Հայաստանի ֆինանսական համակարգում։ 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին ֆինանսական շուկայի խուճապը նպաստեց դրամի կտրուկ արժեզրկման։ Անշուշտ, դրա վրա էական ազդեցություն էր թողել նաև ռուբլու արժեզրկումը և դրա մեծ ներհոսքը Հայաստան։ Իրավիճակը կայունացավ ապրիլին, երբ Հայաստան սկսեցին տեղափոխվել մեծ թվով ռուս ռելոկանտներ։ Հավելենք, որ 2022 թվականի ընթացքում Հայաստան են այցելել 790397 ռուս զբոսաշրջիկներ, որոնց թիվը 2021 թվականին ավել է 2,2 անգամ։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Գերմանիայում կարծում են, որ հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին• Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության ներուժ կա. տնտեսագետ• Տնտեսագետ. Ի՞նչն է խանգարում Հայաստանին կրկնապատկել պաշտպանական ծախսերը• Տնտեսագետ. 5-6 տարվա ընթացքում կրթությունը Հայաստանում թանկացել է 20-30 տոկոսով• ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցությունը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ընձեռել Հայաստանին. տնտեսագետ• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին. Բաբկեն Թունյան• ՄՊՀ-ն հրապարակել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացված ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրությունը• Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն