Հուլիսի 7-ից կսկսվի բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը

02 հուլիսի 2013 | Էներգետիկա | Цитата

Հուլիսի 7-ից կսկսվի բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացըՀայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 7-ի որոշմամբ սահմանված՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված «ՀայՌուսգազարդ»-ի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ-ները) 2013 թվականի հուլիսի 7-ից սկսում են բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը:

Մատակարարի եւ բաժանորդի միջեւ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվելու են բնական գազի նոր սակագնով կազմավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով: Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվելու է 2013 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առեւտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան:

«ՀայՌուսգազարդ»-ը խնդրում է բոլոր բաժանորդներին աջակցել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացին եւ պարտադիր ներկա լինել հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը՝ հետագա տարաձայնություններից խուսափելու համար:

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն