Տաթեւի վանքում զբոսաշրջային նոր ծառայություններ կգործեն

02 հուլիսի 2013 | Զբոսաշրջություն | Цитата

Տաթեւի վանքում զբոսաշրջային նոր ծառայություններ կգործենՀուլիսի 1-ից Տաթեւի վանք այցելողները կարող են օգտվել նոր զբոսաշրջային ծառայություններից: Այդ մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:

Նոր զբոսաշրջային համալիրը կոչվում է «Տաթեւի դարպասներ», ու բացի ճոպանուղուց, ներառում է ժայռագնացություն, օդապարուկների վարձույթ, հետիոտն կամ հեծանվով շրջագայություն, աուդիոգիդեր: Բացվել է նաեւ հուշանվերների խանութ, իսկ «Տաթեւատուն» ռեստորանում մատուցում են հիմնականում այդ տարածաշրջանի կերակուրներ՝ ժինգյալով հաց, տոլմաներ, տարբերև սալաթներ եւ այլն: Ռեստորանի տնօրեն Դավիթ Գաբրիելյանն ասաց, որ խորոված ու քյաբաբ չեն մատուցում:

Այցելուները, ցանկության դեպքում, կարող են գիշերել Գորիսի 13 հյուրանոցներում, կամ Տաթեւի, Հալիձորի ու Շինուհայրի զբոսաշրջային տներում: Միայն Տաթեւում 84 այդպիսի տուն կա:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն