Վրաստանը 2022 թվականին ռեկորդային քանակությամբ գինի է արտահանել

Վրաստանը 2022 թվականին համաշխարհային շուկաներ է մատակարարել 103 միլիոն լիտր գինի: Այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։

«2022 թվականին անկախ Վրաստանի պատմության մեջ ռեկորդային քանակությամբ գինի է մատակարարվել համաշխարհային շուկաներ: 103 միլիոն լիտր գինի է արտահանվել աշխարհի 66 երկիր՝ ավելի քան 250 միլիոն դոլար արժողությամբ»:

Վրացական գինու արտահանումն աճել է այնպիսի ռազմավարական շուկաներում, ինչպիսիք են՝ Գերմանիան՝ 34%, Լատվիան՝ 20%, Լեհաստանը՝ 32%, ԱՄՆ-ն՝ 28% և Ճապոնիան՝ 68%։
Պաշտոնյայի խոսքով՝ ակտիվորեն շարունակվում են միջազգային շուկաներում վրացական գինու հանրահռչակման աշխատանքները։ Այս տարի նման միջոցառումների համար բյուջեից հատկացվել է 14 միլիոն լարի՝ ավելի քան 5.5 միլիոն դոլար:

Վրաստանի Գինու ազգային գործակալության տվյալներով՝ 2021 թվականին արտահանվել է 107 միլիոն շիշ վրացական գինի։ Արտահանվող արտադրանքի ընդհանուր արժեքը կազմել է 250 միլիոն դոլար։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսական նորություններ այլ երկրներից
• ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանում տարեկան 380 միլիարդ եվրո արժողությամբ ԵՄ արտահանման 70%-ի վրա. ԵՄ• Եվրամիությունը մարտի 17-ից արգելել է եւս 11 ռուսական բանկերի SWIFT համակարգին հասանելիությունը• Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ• 2024-ին այս ապրանքի գներն ամենաարագն են աճել. այն առաջ է անցել նույնիսկ բիթքոինից• Ռուսական 30 ավիաընկերությունների սնանկություն է սպառնում• Անառողջ սննդակարգը տարեկան 8 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով թաքնված ծախս է առաջացնում ագրոպարենային գլոբալ համակարգերի համար. ՊԳԿ զեկույց• Սաուդյան արքայազնը հրաժարվել է գնալ Պուտինի մոտ ԲՐԻԿՍ գագաթաժողովին եւ սպառնացել է նավթի գինը հասցնել 50 դոլարի• Ինչ է սպասվում Վրաստանին, եթե չհետևի ԱՄՆ պատժամիջոցներին• Ռուսաստանցի տաքսու վարորդների 75%-ը կարող է կորցնել աշխատելու հնարավորությունը. հայտարարություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն