ՀՀ ֆինանսների նախարարությունն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը կհամագործակցեն մի շարք ոլորտներում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցչության տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԶՖԳ և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրերին, նախարար Հովհաննիսյանը նշել է՝ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը: Նախարարը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Այս իմաստով հատկապես ընդգծվել է ԶՖԳ-ի Ասիական զարգացման բանկի հետ համատեղ 2022-ին իրականացված բյուջետային աջակցության ծրագրի կարևոր նշանակությունը:

Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Մասնավորապես անդրադարձ է եղել էներգետիկայի, ոռոգման և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Ֆրանսիական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը էլ ավելի խորացնելու և Հայաստանին տարբեր ուղղություններով աջակցելու վերաբերյալ:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն