Ռուսաստանյան պետական «Էկսար» ընկերության ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի մի շարք ընկերություններ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց այդ ընկերություններից մեկի' «Մանանա Գրեյնի» տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, «Էկսարի» ներկայացուցիչները քննարկել են ռուսական ապրանքների մեծածախ գնման ֆինանսական հնարավոր մեխանիզմները:
«Քննարկվել են հետաձգվող վճարումների մեխանիզմների ապահովագրման, ինչպես նաեւ ռուսաստանցի գործընկերների հետ գործարքների ապահավոգրման հարցերը: Որոշալի առումով դա մեզ համար շահավետ է: Մենք ռուսաստանցի հացահատիկագործների հետ աշխատում ենք արդեն վաղուց, երկար տարիների գործընկերներ ունենք, սակայն նորերին գտնելը միշտ էլ օգտակար է: Իսկ եթե գործարքների ապահովագրություն է առաջարկվում' ավելի լավ»,-նշեց Նիկողոսյանը:
«Մանանա Գրեյնը» պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը. պարենային հացահատկից բացի, ձեռք կբերվի նաեւ սերմացու հացահատիկ' սերմնաբուծարանի բացման հեռանկարով:
«Էսկար» ընկերությունը ռուսաստանյան «Վնեշէկոնոմբանկ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկությունն է եւ մասնագիտացած է արտահանման վարկերի ապահովագրության մեջ:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться