
Կենտրոնական բանկը հրավիրում է ուսանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հետազոտությունների իրականացմամբ՝ մասնակցելու ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան հետազոտական մրցույթին:
Մրցույթն անվանվել է ի պատիվ Կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Աբասի Իսահակյանի և մինչ օրս իրականացվել է որպես կրթաթոշակի մրցույթ՝ ներգրավելով Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողներին: 2023 թվականից սկսած՝ մրցույթին կարող են դիմել նաև արտասահմանյան բուհերի հայազգի ուսանողներ, ինչպես նաև ոչ ուսանող հետազոտողներ:
Ծրագրի միջոցով նպատակ ունենք ստեղծել հետազոտողների համայնք և մեր հետազոտական օրակարգի շուրջ հավաքել, այդ հետաքրքրությունները կիսող հետազոտողներին, ում հետ Կենտրոնական բանկը կաշխատի զանազան հետազոտական նախաձեռնությունների և ծրագրերի շուրջ: Մենք նաև նպատակ ունենք ուսանողների շրջանում բարձրացնել հետազոտության նկատմամբ հետաքրքրությունը և բացահայտել նրանց հետազոտական ներուժը:
Դիմելու վերջնաժամկետը՝ 11/09/2023
Մրցույթի ընթացակարգը
. Մրցույթին դիմում
. Հետազոտական աշխատանքի ներկայացում հանձնաժողովին (ընտրված աշխատանքների հեղինակները կհրավիրվեն Կենտրոնական բանկ՝ հանձնաժողովին ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները)
. Մրցույթի ամփոփում և հաղթողների ճանաչում
Ովքեր կարող են մասնակցել
1. Ուսանողները (եթե դիմելու պահին հանդիսանում են ուսանող)
Ոչ ուսանող հետազոտողները
2. Մրցույթին կարելի է մասնակցել անհատական և թիմային աշխատանքով:
Մրցանակներ
Ընտրված աշխատանքների հեղինակները կներգրավվեն Կենտրոնական բանկի հետազոտական նախաձեռնություններում: Նախատեսվում են նաև դրամական մրցանակներ:
Ուսանողների խմբում 3 լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների՝
1-ին տեղ՝ 1 միլիոն ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 600 հազար ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 400 հազար ՀՀ դրամ
Ոչ ուսանող հետազոտողների 3 լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների՝
1-ին տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ
Հետազոտության թեմաները
Հետազոտության թեման անհրաժեշտ է ընտրել ԿԲ հետազոտական օրակարգի շրջանակներում:
ԿԲ հետազոտական օրակարգ
Հետազոտական/վերլուծական աշխատանքի նկատմամբ պահանջներ
- Հետազոտական աշխատանքի լեզուն՝ հայերեն, անգլերեն
- Հետազոտական աշխատանքը պետք է համապատասխանի «Chicago style» ձևաչափին և լինի մինչև 7000 նիշի սահմաններում (մոտ 15 էջ)
- Արգելվում է գրագողությունը՝ այլ անձի կողմից կատարված աշխատանքը որպես սեփական աշխատանք ներկայացնելը՝ դիտարկվելով որպես կանոնների խիստ խախտում
- Աշխատանքը չպետք է նախկինում հրապարակված լինի
- Համահեղինակների քանակը չպետք է գերազանցի 3-ը: Ընդ որում, համատեղ աշխատանքը մրցանակի արժանանալու դեպքում, մրցանակը բաշխվելու է հետևյալ սկզբունքով՝
- 1-ից ավելի հեղինակ ունեցող աշխատանքը մրցանակի արժանանալու դեպքում մրցանակի է արժանանում աշխատանքի հիմնական հեղինակը (աշխատանքում առավելագույն ներդրում ունեցած հեղինակը):
- եթե հետազոտական աշխատանքի հեղինակ է հանդես գալիս ուսանող, իսկ համահեղինակ՝ ոչ ուսանող, ապա հաջողության դեպքում, աշխատանքը արժանանում է ուսանողի համար նախատեսված մրցանակի:
- եթե հետազոտական աշխատանքի հեղինակ է հանդես գալիս ոչ ուսանող հետազոտող, իսկ համահեղինակ՝ ուսանող, ապա հաջողության դեպքում, աշխատանքը արժանանում է ոչ ուսանող հետազոտողի համար նախատեսված մրցանակի:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться