Հայկական ընկերություններն առաջին անգամ կմասնակցեն Բաղդադում կայանալիք միջազգային ցուցահանդեսին

Հայկական ընկերություններն առաջին անգամ կմասնակցեն Բաղդադում կայանալիք միջազգային ցուցահանդեսինՀայկական ընկերություններն առաջին անգամ կմասնակցեն նոյեմբերի 1-10-ը Իրաքի Դաշնային Հանրապետության Բաղդադ քաղաքում կայանալիք BAGHDAD 39th INTERNATIONAL TRADE FAIR ցուցահանդեսին, հաղորդում է Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունը:

«Հայկական ընկերությունները առաջին անգամ իրենց մասնակցությունը կցուցաբերեն սույն միջոցառմանը: Նշյալ միջոցառումը հնավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացելու իրենց ներդրումային և գործարար առաջարկները, ինչպես նաև կնպաստի առևտրատնտեսաական հարաբերությունների զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսի ընթացքում հայ գործարարները հանդիպումներ կունենան նաև մասնավոր և պետական մարմնի ներկայացուցիչների հետ:

Ցուցահանդեսին մասնակցում են հետևյալ ընկերությունները' Վեդիշին (շինարարություն), Եվրոստան-Ույուտ (շինարարություն), Վեյա (բազմաբնույթ առևտուր), Քարոլինա գրուպ (սննդի վերամշակում), Եվրոթերմ (հյութերի արտադրություն), Հայասի, Էներգիայի գիտական հետազոտության ինստիտուտ, Արմռուսգազպրոմ, Զարգացման հայկական գործակալություն, Ինտերնեյշնլ Մասիս տաբակ, Բամո գրուպ (շինարարություն), «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարան:

Առևտրային միջազգային 39-րդ ցուցահանդեսն անցկացվում է Իրաքում ցուցահանդեսների կազմակերպման գծով պետական ընկերության կողմից՝ Իրաքի Հանրապետության առևտրի նախարարության աջակցությամբ:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն