Չինաստանը դարձել է զարգացող երկրների խոշորագույն վարկատուներից մեկը

Չինաստանը դարձել է զարգացող երկրների խոշորագույն վարկատուներից մեկը՝ ստեղծելով անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ: Այս մասին են վկայում AidData հետազոտական ​​լաբորատորիայի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ 2000 թվականից ի վեր Չինաստանի իշխանությունները առնվազն 240 միլիարդ դոլարի շտապ օգնություն են ուղարկել ավելի քան 20 երկրներ, այդ թվում՝ Արգենտինային, Մոնղոլիային, Պակիստանին և Թուրքիային։ Գումարի մեծ մասը՝ 185 միլիարդ դոլար, Պեկինը հատկացրել է վերջին հինգ տարվա ընթացքում։

«Չինաստանը ստեղծել է ճգնաժամի մեջ գտնվող երկրներին անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ»,- ասվում է հետազոտության մեջ:

Ըստ հետազոտական լաբորատորիայի՝ այժմ Պեկինը և Վաշինգտոնը պայքարում են համաշխարհային ֆինանսական և արժութային համակարգում ազդեցության համար: Այս պայքարի հետևանք էր նաև այն, որ ավելի վաղ ԱՄՆ մի խումբ սենատորներ օրինագիծ էին ներկայացրել, որով արգելվում է Համաշխարհային բանկին և Ասիական զարգացման բանկին վարկեր տրամադրել Չինաստանին։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն