Ռուսաստանն այս ֆինանսական տարվա ամենախոշոր ներդրողն է Իրանում

Ռուսաստանը դարձել է Իրանում ամենախոշոր արտասահմանյան ներդրողը` ընթացիկ ֆինանսական տարում ներդնելով 2.76 միլիարդ դոլար: Financial Times-ում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։

«Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բնութագրում ենք՝ որպես ռազմավարական, և համագործակցում ենք շատ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում: Չինաստանը և Ռուսաստանը մեր երկու հիմնական տնտեսական գործընկերներն են, և Իրանը նախատեսում է ընդլայնել նրանց հետ հարաբերությունները ռազմավարական համաձայնագրերի միջոցով», – հայտարարել է նախարարը: Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության գնահատումներով՝ այս ֆինանսական տարում երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 4,2 մլրդ դոլար, ներդրումների երկու երրորդը բաժին է ընկել Ռուսաստանին։

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, խոսքը հանքարդյունահանման, ինչպես նաև արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում նախագծերի ֆինանսավորման մասին է։ Հունվարին Ռուսաստանի և Իրանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչներն ստորագրել են համագործակցության համաձայնագիր ֆինանսական և բանկային գործառնությունների պարզեցման շուրջ։

Ինչպես նշել է Խանդուզին, Թեհրանն այս հարցով բանակցություններ Է վարել ոչ միայն Մոսկվայի, այլև Պեկինի ու Անկարայի հետ։ Սակայն, ըստ քաղաքական գործչի, «տեխնիկական տեսանկյունից» առավել զարգացած է հենց իրանառուսական ֆինանսական ենթակառուցվածքը:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն