«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգում։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1. մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք ։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում կատարվող լրացումը բխում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից։

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները...», սակայն համաձայն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ « Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:», իսկ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադիրը հանդիսանում է համայնքը։ Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն  որոշմամբ հստակ սահմանվում են այն սուբյեկտների ցանկը, որոնց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են պետական սեփականություն հանդիսացող տարածքները։ Տվյալ որոշմամբ չի կանոնակարգվում պետական ոչ առևտրային կազմակերպություններին գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը, որը կանոնակարգվում է օրենքով։

Նշված իրավակարգավորումներից բխում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ՀՀ կառավարության կողմից գույք ամրացնելու հիմք է հանդիսանում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածը, սակայն գործընթացը հստակ կանոնակարգելու և իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 1.1 կետով։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով, որ օրենքով չի կանոնակարգվում համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը, օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 5-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն, համաձայն որի՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի ՀՀ կառավարության որոշմամբ։

Այս նպատակով, ինչպես նաև ՀՀ ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 09.01.2023թ. նիստի N ԿԱ/8-2023 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխության կատարելու մասին» օրենքի նախագիծը։

2. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում՝ կկանոնակարգվի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը• Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով• Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ• ՀՀ-ում անհրաժեշտ է խստացնել սպանդանոցների գործունեության նկատմամբ հսկողությունը. փոխնախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն