Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը

23 մարտի 2023 | Կառավարության նիստ | Цитата

Գործադիրի որոշմամբ 1 մլրդ 448 մլն դրամ կհատկացվի Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այդ գումարով նախատեսվում է համաֆինանսավորել 2021 և 2022 թթ. 12 համայնքներում իրականացված սուբվենցիայի 14 ծրագիր: «Այս որոշման ընդունմամբ ստացվում է , որ այս տարի կառավարությունն շուրջ 80 ծրագրի համար ֆինանսավորել է իր մասնաբաժինը: Ամբողջ գումարը կկազմի ավելի քան 5 մլրդ 200 մլն դրամ»,-ասել է նախարարը:

Մասնավորապես՝ Արարատի մարզում վերանորոգվել են Արտաշատ համայնքի հասարակական շենքերը՝ մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն, Արարատ համայնքի Արարատ բնակավայրում կառուցվել է ՈԿՖ Բանավանի դրենաժային համակարգ: Արմավիրի մարզում կառուցվել է Մյասնիկյան բնակավայրի մանկապարտեզի ջեռուցման համակարգը, վերանորոգվել է սանհանգույցը: Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրի կենտրոնական հրապարակում տեղադրվել է Արծրունի եղբայրների արձանը, վերանորոգվել է Մարտունի բնակավայրի համայնքապետարանի շենքը: Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում իրականացվել են փողոցների վերակառուցման աշխատանքներ, Տաշիր համայնքի Նորաշեն բնակավայրում՝ ներբնակավայրային ճանապարհների տուֆով սալարկում: Կոտայքի մարզի Սարալանջ և Զորավան բնակավայրերում կառուցվել է փողոցների արտաքին լուսավորության ցանց: Շիրակի մարզում հիմնավորոգվել են Գյումրի համայնքի 21 փողոցները, Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Արևշատ, Հովտաշեն, Տուֆաշեն և Գետափ բնակավայրերում ընդլայնվել է փողոցային լուսավորության ցանցը: Վայոց ձորի մարզում իրականացվել են Եղեգնաձոր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի շենքի ջեռուցման համակարգի կառուցման և մասնակի վերանորոգման, Եղեգնաձոր բնակավայրի թիվ 5 մանկապարտեզի բակի բարեկարգման, Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման և գազիֆիկացման աշխատանքներ: Տավուշի մարզում հիմնանորոգվել են Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի ճանապարհները և բակերը, իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, արդիականացվել է Սարիգյուղ բնակավայրի ջրամատակարարման համակարգը, Աչաջուր բնակավայրում կառուցվել է ոռոգման համակարգ:

Գնել Սանոսյանը տեղեկացրել է նաև, որ գործող կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում՝ 2023 թվականին նախատեսված մի շարք սուբվենցիոն ծրագրեր արդեն իսկ հաստատվել են և առաջին անգամ է, որ համայնքները փետրվար-մարտ ամիսներին սուբվենցիոն ծրագրերի մրցույթներ են կազմակերպել: Այսինքն, ըստ նախարարի, գարնան և ամռան ամիսներին այդ ծրագրերի շինաշխատանքները կմեկնարկեն:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է մշակույթի տների վերանորոգման հարցին և նշել, որ դրանց վերաբերյալ սուբվենցիոն ծրագրերը հաստատելու ընթացքում պետք է պարտադիր նաև ծրագրային բովանդակային հատվածը ճշտել, քանի որ լինում են դեպքեր, երբ նորոգումից հետո մշակույթային տունը փակվում է: Այդ առումով՝ վարչապետը կարևորել է նորոգվող մշակութային տների հետագա գործունեության ապահովման անհրաժեշտությունը և նշել, որ այդ հարցում նախաձեռնող պետք է լինեն նաև համայնքները:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1800 անձ կարող է դիմել ֆինանսների նախարարություն՝ ոսկու գրավադրմամբ պարտքի ներման համաձայնագիր կնքելու• Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում• Օրենսդրական նախաձեռնություն• Ընկերություններին տրամադրվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն• 2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա• Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները• Կառավարությունը 19 մլն դրամ կհատկացնի Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար• Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել• Կառավարությունը երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը և ընդլայնել շահառուների շրջանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն