ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը

21 մարտի 2023 | Տեսչական մարմիններ | Цитата

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը: Ուսումնասիրությունն իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող «Աջակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին» տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակում «Լեար» խորհրդատվական ընկերության հետ համատեղ։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

  • 2021 թվականի տվյալներով ՀՀ միջազգային բեռնափոխադրման շուրջ 55,8%-ն իրականացվել է ավտոմոբիլային, 29%-ը՝ մայրուղային խողովակաշարային, 15%-ը՝ երկաթուղային, իսկ 0,2%-ը օդային տրանսպորտով։

    Ավտոմոբիլային բեռնափոխադրումներ
  • Ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասով ուսումնասիրության մեջ ներառվել են ՀՀ ներմուծվող ապրանքախմբերից՝ ցորենը, արևածաղկի ձեթը և շաքարը, իսկ արտահանվող ապրանքախմբերից՝ կոնյակը, հանքային ջուրը և թարմ կամ պաղեցված ձկները։
  • 2021թ․-ի տվյալներով ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող միջազգային բեռնափոխադրումների շուրջ 77 տոկոսը բաժին է ընկել ներմուծմանը՝ 3 033 հազ․ տոննա, իսկ 23 տոկոսը՝ արտահանմանը՝ 884 հազ․ տոննա,
  • Ուսումնասիրության մեջ ներառված ներմուծվող ապրանքներից արևածաղկի ձեթի և շաքարի իրացման գների մեջ բեռնափոխադրման ծախսերն ունեցել են 8-12% մասնաբաժին, իսկ ցորենի ինքնարժեքի կառուցվածքում՝ միջինում շուրջ 24%,
  • Արտահանվող ապրանքներից դիտարկվող կոնյակի, հանքային ջրի և թարմ կամ պաղեցված ձկների իրացման ինքնարժեքում բեռնափոխադրման ծախսերին բաժին է ընկել միջինում շուրջ 5%-ը։
  • Հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունները չեն ներկայացրել գնագոյացման հստակ մեխանիզմներ, նշելով, որ գները սահմանվում են՝ ելնելով տվյալ պահին մրցակիցների կողմից առաջարկվող գներից (ոլորտում ձևավորված միջին գին)։

    Երկաթուղային բեռնափոխադրումներ
  • Երկաթուղային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է ներմուծման միջոցով՝ 62 տոկոս (648 հազ․ տոննա), իսկ արտահանմանը բաժին է ընկնում տեղափոխվող բեռների 38 տոկոսը (401 հազ․ տոննա),
  • 2021 թվականի տվյալներով երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքներից ամենամեծ բնեղեն ծավալներն ունեցել է նավթամթերքը՝ 385 779 տոննա (շուրջ 60%), իսկ արտահանվող ապրանքների մեջ՝ արդյունաբերական հումք և մետաղական խտանյութեր ապրանքախումբը՝ 148 189 տոննա (շուրջ 62%)։
  • Ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է ներդնել միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ՀՀ գրավչությունը բարձրացնելու նպատակով ճանապարհային հարկի դրույքաչափի սահմանման առավել ճկուն համակարգ 

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Խախտվել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հեղինակային իրավունքը• ՊԵԿ-ը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք• 2023 թ․ մայիսի 22-ից մինչև հուլիսի 1-ը փոփոխվել է Հյուսիսային մաքսատուն-վարչության աշխատանքային գրաֆիկը• 2023թ. ապրիլին 50 հարկ վյարողների մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում• Վեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի• ՄՊՀ-ն ուսումնասիրում է փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան. հանդիպումների շարք՝ շահագրգիռ անձանց հետ• ՄՊՀ-ն «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան», «Մեր Երկիր» ՍՊԸ-ների, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է շուրջ 13 միլիոն դրամի տուգանք հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար• 2023 թվականի ապրիլի 1-ից 15-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները• ՊԵԿ-ը հայտնաբերել է աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն