ՌԴ-ում այրման մոմերի դեֆիցիտի պատճառով կարող են դադարեցվել Superjet-ի չվերթները

Ռուսաստանում առաջ է եկել Superjet 100-ի (SSJ100) թռիչքների դադարեցման վտանգ՝ ԱՄՆ արտադրության այրման մոմերի դեֆիցիտի պատճառով, որոնք օգտագործվում են ռուս-ֆրանսիական SaM146 շարժիչներում, ուրբաթ՝ մարտի 17-ին տեղեկացրել է ՌԲԿ գործակալությունը՝ հղում կատարելով այն վեց ավիաընկերությունների աշխատակիցներին, որոնք նման ինքնաթիռներ են շահագործում։ Ավելի վաղ նման տեղեկություն հայտնվել էր Թելեգրամ-ալիքներում։

Ինչպես նշել է ՌԲԿ-ն, ամերիկյան մոմերի դեֆիցիտն առաջ է եկել Ռուսաստան մատակարարումների դադարեցումից հետո՝ արեւմտյան պատժամիջոցների համատեքստում, որոնք մտցվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն «ԻրԱերո»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Պանֆիլովի փետրվարի 16-ին ուղարկած նամակում նշվել է, որ Superjet-ի լրակազմի մի մասին «առաջիկայում սպառնում է» թռիչքների աստիճանական լիակատար դադարեցում։ «ԻրԱերո»-ի գլխավոր տնօրեն Յուրի Լապինը հավաստիացրել է, որ ներկայում ամեն բան կարգին է, կան մի քանի պահեստային մոմեր, ուստի թռիչքների ինտենսիվությունը չի նվազի։ Միեւնույն ժամանակ, նա հաստատել է, որ ապագայում հնարավոր է, որ խնդիրներ առաջանան։

Շուկայում նոր այրման մոմերի լուրջ պակասը հաստատել են նաեւ «Ազիմուտ»-ի  տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ուդոդը եւ երկու աղբյուրները «Յակուտիա» ավիաընկերությունում։

SSJ100-ի շահագործման վտանգի մասին սկսեցին հաղորդել ֆրանսիական շարժիչ արտադրող SaM146-Safran-ի Ռուսաստանից հեռանալուց հետո: Հայրենական ՊԴ-8-երով շարժիչների փոխարինումը, ներառյալ տուրբինների արժեքը, համեմատելի է ամբողջ ինքնաթիռի մնացորդային արժեքի հետ կամ նույնիսկ ավելի թանկ կարժենա, խոստովանել է  Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի ղեկավար Յուրի Սլյուսարը:

Ինքնաթիռների վերանորոգումը հնարավոր չէ ներկրվող մասերից մեծ կախվածություն ունենալու պատճառով։ Անցյալ տարվա կեսերից Ռուսաստանում ավելացել է վթարների ու ինքնաթիռների վնասվածքների թիվը, իսկ հունվարին գրեթե ամեն օր հրապարակայնորեն հաղորդվել է դրա մասին։

«Ռոստեխ»-ը  խոստացել է ռուսական մոմերի մատակարարումը սկսել արդեն 2023թ.։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն