Համագործակցության հուշագիր է ստորագրվել էկոնոմիկայի, ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև

Մարտի 10-ին ՀՀ Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը: 

Համագործակցության հուշագրի համաձայն, Հայաստանի պետական մարմինները և Google Cloud-ի  առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: 

«Հայաստանի պետական մարմինները կարևորում է տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը, ինչպես նաև քայլեր է ձեռնարկում Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման համար: Եվ մենք պատրաստ ենք ստեղծել բարենպաստ պայմաններ և մշակել աշխատանքային պլան՝ ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education ծառայությունների և գործիքակազմի ինտեգրումն ապահովելու համար, կապահովի համապատասխան ռեսուրսներ՝ ինտեգրման ծառայությունների մատակարարման համար», - նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք կարևորում ենք մեր հայրենիքում՝ Հայաստանում, կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման, հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը: SADA-ն կապահովի ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education գործիքակազմի և ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը և Chrome OS սարքերը՝ Google-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ», - ստորագրման արարողությունից հետո նշել է SADA-ի Նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

SADA-ն նաև կտրամադրի ռեսուրսներ՝ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին՝ արտոնագիր ստանալու հարցում, համապատասխան Google-ի որակավորման պայմաններին:

 

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների առաջատար և Google Cloud-ի լուծումները մատակարող մրցանակակիր ընկերություն է: Ունենալով թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի, Հայաստանի, ինչպես նաև ՄԹ-ի և Իռլանդիայի գրասենյակներում՝ SADA-ն դիրքավորվել է այնպես, որ կարողանա ամենուր մոտ լինել իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին:

SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ Ընկերությունը 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և երեք տարի անընդմեջ՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։ 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում առաջարկվում է հիմնել 3 տիպի խեցգետինների բուծման համալիրներ• ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը• ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը` մեքենաների մաքսազերծման գների մասին• Ինչ պետք է իմանալ ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրի մասին• Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» տուրքերից• Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ է անցնելու Ադրբեջանից, սակայն զիջելու է Վրաստանին• Այսուհետ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի մարդու մազի և եղունգների բաղադրության մեջ թմրամիջոցի առկայությունը ստուգող փորձաքննություններ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 1985-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն