Մինչեւ 10 000 նոր աշխատատեղ. փորձագետը գնահատել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման ներուժը

Հայաստանի կառավարությունը փետրվարի 2-ին հաստատել է երկրի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը։ Այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել մոտ 35 մլն դոլար, որը կուղղվի արտադրողականությունը 1,8 անգամ բարձրացնելուն։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հիշեցրեց, որ նախկինում տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում շատ զարգացած է եղել։ Խորհրդային տարիներին կար շուրջ 200 ձեռնարկություն, որոնք արտադրում էին հագուստ, վարագույր, համազգեստ եւ այլ ապրանքներ։

«Հիմա մնացել է մոտ 40 նման ձեռնարկություն, այսինքն՝ 5 անգամ պակաս, թեեւ վերջին տարիներին նման ձեռնարկությունների թիվն ավելացել է։ Մի քանի տարի առաջ ոլորտում արտադրության ծավալն ընդամենը մի քանի միլիոն դոլար էր»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, հագուստի արտահանումը գերազանցել է 200 մլն դոլարը։ Արտադրանքի հիմնական մասը, ինչպես պարզաբանեց Մակարյանը, արտահանվում է Ռուսաստան, Եվրոպա եւ նույնիսկ ԱՄՆ։

Նա ասաց, որ ապրանքների բարձր որակի շնորհիվ հայկական արտադրանքը, որը պատրաստվում է արտասահմանից պատվերով, մրցունակ է։ Բացի այդ, ձեռնարկությունները բաշխված են ըստ մարզերի՝ նույն Գյումրիում, Վանաձորում, Կոտայքի մարզում եւ, իհարկե, Երեւանում։ Սա նույնպես կարեւոր նշանակություն ունի մարզերի հավասարաչափ զարգացման տեսանկյունից։ Փորձագետը կարեւոր է համարում ներկրվող հումքից կախվածության նվազեցումը։

Ոլորտի զարգացումը դրականորեն կանդրադառնա երկրի արտահանման ներուժի վրա. պետության կողմից աջակցության ավելացումը, կադրերի պատրաստումը եւ համալրումը կարող են կրկնապատկել այդ ծավալները։ Բացի այդ, դա թույլ կտա ստեղծել հազարավոր աշխատատեղեր հատկապես կանանց շրջանում եւ կվերականգնի հին ավանդույթները։ Խոսքը ամբողջ ոլորտում 15-20 հազար աշխատատեղի մասին է։ Պաշտոնական տվյալներով՝ հագուստի արտադրությունը 2020-2022 թվականներին ապահովել է շուրջ 11 500 աշխատատեղ։

Արամ Դանիելյան

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Գերմանիայում կարծում են, որ հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին• Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության ներուժ կա. տնտեսագետ• Տնտեսագետ. Ի՞նչն է խանգարում Հայաստանին կրկնապատկել պաշտպանական ծախսերը• Տնտեսագետ. 5-6 տարվա ընթացքում կրթությունը Հայաստանում թանկացել է 20-30 տոկոսով• ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցությունը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ընձեռել Հայաստանին. տնտեսագետ• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին. Բաբկեն Թունյան• ՄՊՀ-ն հրապարակել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացված ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրությունը• Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն