ՄՊՀ-ն շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարողների վարքագիծը

27 փետրվարի 2023 | Տեսչական մարմիններ | Цитата

Ber-Ber ծառայությունը երկրորդ անգամ տուգանվել է, «Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների նկատմամբ հարուցված վարույթներն ընթացքում են

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը: Ուսումնասիրության արդյունքում ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն), «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ի վերաբերյալ հարուցվել են վարույթներ՝ առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումների միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:Արդյունքում Ber-Ber ծառայությունը ևս մեկ անգամ տուգանվել է: «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և միջնորդել կիրառել արագացված վարույթ։

«Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների վերաբերյալ հարուցված վարույթները դեռևս շարունակվում են։ Բացի այդ, Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 13 497 160 ՀՀ դրամի չափով տուգանք։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերին ընդհանուր շուրջ 83 մլն դրամի տուգանք էր կիրառել «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ:

Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://bit.ly/3m8o083
https://bit.ly/3KEF9QM


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Խախտվել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հեղինակային իրավունքը• ՊԵԿ-ը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք• 2023 թ․ մայիսի 22-ից մինչև հուլիսի 1-ը փոփոխվել է Հյուսիսային մաքսատուն-վարչության աշխատանքային գրաֆիկը• 2023թ. ապրիլին 50 հարկ վյարողների մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում• Վեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի• ՄՊՀ-ն ուսումնասիրում է փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան. հանդիպումների շարք՝ շահագրգիռ անձանց հետ• ՄՊՀ-ն «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան», «Մեր Երկիր» ՍՊԸ-ների, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է շուրջ 13 միլիոն դրամի տուգանք հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար• 2023 թվականի ապրիլի 1-ից 15-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները• ՊԵԿ-ը հայտնաբերել է աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն