Հայաստանից Ռուսաստան արտահանումն անցած տարի կրկնակի ավելացել է, բայց դա դեռ սահմանը չէ, քանի որ ռուսական շուկան կարող է զգալիորեն ավելի մեծ քանակությամբ արտադրանք ընդունել, այդ թվում՝ հայ արտադրողների։ Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովը։
Նրա գնահատմամբ՝ ռուսական բիզնեսը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության երկրների, այդ թվում եւ Հայաստանի հետ համագործակցությամբ։
«Դրանք տարբեր սեկտորների ընկերություններ են, որոնք աշխատում են նաեւ business-to-business կամ սպառողական պահանջարկի ոլորտում։ Վիթխարի տեղեր են ազատվում։ Ռուս գործարարներին գործընկերներ են պետք, որոնք կարող են փոխարինել կոմպլեկտավորողների կամ սպառողական պահանջարկի սովորական ապրանքների արտադրությունը»,- նշել է նա։
Ռուսակովը համոզմունք է հայտնել, որ ռուսական բիզնեսը մշտական գործընկերներ կփնտրի ԵԱՏՄ-ի տարածքում։ «Ռուսական ձեռնարկությունների համար, հաշվի առնելով ներդրումների ներգրավման եւ օտարերկրյա բանկերի հետ աշխատանքի սահմանափակումները, շատ ավելի հեշտ է աշխատել ԵԱՏՄ-ի երկրների հետ բոլոր իմաստներով։ Դա աշխատանքն է թե՛ ազգային արժույթներով, թե՛ աշխատանքը տեղի բանկերի հետ՝ առանց փողը եվրոյի կամ դոլարի վերածելու անհրաժեշտության»,- ավելացրել է փորձագետը։ Նա Հայաստանի օրենսդրությունն այս իմաստով բավական լիբերալ է համարել։
news.aml
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться