Վրաստանը հայաստանյան հավկիթների կարիք այլեւս չունի

19 հունիսի 2013 | | Цитата

Վրաստանը հայաստանյան հավկիթների կարիք այլեւս չունիՀայաստանից Վրաստան հավկիթի մեծածավալ արտահանումը հազիվ թե վերականգնվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի թռչնարտադրողների ասոցիացիայի նախագահ Զուրաբ Ուչումբեգաշվիլին: Նման միտումներ հազիվ թե դրսեւորվեն' հաշվի առնելով, որ Վրաստանն արդեն լիովին անցել է հավկիթի արդյունաբերական արտադրության, նշեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստնից Վրաստան մեծաքանակ հավկիթ էր արտահանվում մինչեւ 2010 թ-ը: Դրանից հետո այն կրում էր իրավիճակային բնույթ:

«Հիմա Հայաստնում եւ Վրաստանում հավկիթի ինքնարժեքը գրեթե նույնն է, ուստի մեր երկրի թռչանֆաբրիկաներին հետաքրքիր չեն միմյանց շուկաները»,-ավելացրեց Ուչուբեգաշվիլին:

Նշենք, որ ժամանակ առ ժամանակ Վրաստանում հայկական հավկիթի պահանջարկ առաջանում է, սակայն ինքնարժեքից ցածր գնով, ուստի նման առաջարկությունները, որպես կանոն, հայկական ընկերությունները չեն ընդունում:

Երկու երկրներում իրավիճակը նման է ոչ միայն հավկիթի գնով, այլ արտադրության ինքնաբավությամբ: «Դատեք ինքներդ, 2003թ-ին մենք ունեինք միյան երեք ֆաբրիկա, այսօր' արդեն 23», – նշեց Ուչումբեգաշվիլին: Հավի մսի պահանջարկի 60 – 65%-ը բավարարում են սեփական թռչնաֆաբրիկաները, մնացածը ներկրվում է Ուկրիանայից եւ Բրազիլիայից:

Վրաստանի թռչնարտադրությունում հայկական բիզնեսը ներկայացված է «Piunik Gergia» ընկերության միջոցով, որն զբաղվում է ճտերի արտադրությամբ: Վերջերս Վրաստնում ավարտվել է «Chirina Ltd» խոշոր թռչնբաֆաբրիկայի կառուցումը, որը պատրաստվում է արտադրել տարեկան 22 մլն ճուտ: «Հաշվի առնելով նման քանակությունը, ֆաբրիկան կձգտի դուրս գալ նաեւ միջազգային շուկա»,-նկատեց ասոցիացիայի նախագահը:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն