Հայտարարություն սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպության ժողով գումարելու մասին

Ի կատարումն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ հրապարակում ենք հայտարարություն առ այն, որ`

Համաձայն վերոնշյալ Օրենքի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի մեկ անդամ ընտրում են
սպառողների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով,
Այդ ընտրությունը կատարելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը 2023 թվականի մարտի 31-ին` ժամը 10:00-ին ՀՀ կենտրոնական բանկի շենքում` ք. Երևան, Վ. Սարգսյան 6 հասցեում, կազմակերպում է ժողով:
Բոլոր այն կազմակերպությունները, որոնք բավարարում են վերոհիշյալ պահանջին և ցանկանում են մասնակցել ժողովին, պետք է մինչև 2023 թվականի մարտի 29-ը այդ մասին գրավոր հայտ ներկայացնեն ՀՀ կենտրոնական բանկ` հայտին կցելով պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները:
Այն կազմակերպությունները, որոնք հիշյալ ժողովում ընտրվելու համար մտադիր են ներկայացնել Բյուրոյի խորհրդի անդամի թեկնածու, հայտին պետք է կցեն նաև այդ թեկնածուի անունը և ազգանունը, տեղեկություններ նրա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ, փոխկապակցվածությունը Բյուրոյի անդամների հետ (բացակայության դեպքում` նշում փոխկապակցվածության բացակայության մասին), նրան առաջադրող կազմակերպության անվանումը և վերջինի հավաստումն առ այն, որ ներկայացված թեկնածուն իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ապահովել Օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը և առկա չեն Բյուրոյի կանոնադրության 123-րդ կետով սահմանված սահմանափակումները:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 59-25-92 հեռախոսահամարով:

cba.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենին• 4.3 մլրդ դոլարի արտահոսք. դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարների աշխարհագրությունը 2024-ին. «Հետք»• Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հազար դրամը• Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է• Ներկայացվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը• Փետրվարին մեր երկիր է փոխանցվել 467 մլն 801 հազար դոլար• Մհեր Գրիգորյանն ու Չան Հոնգ Հայը քննարկել են Հայաստան-Վիետնամ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները• Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է դատախազության հայցը• Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված 59 թեղու փոխարեն՝ 82 հասուն գնդաձև կատալպա
Հայտարարություններ
• Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ• Հայտարարություն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ• Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության հայտերի ընդունումը• «Սևան» ՔԿՀ տարածքում նոր մասնաշենքի կառուցման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ• ՊԵԿ-ը ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ• Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ• Հայտարարություն հայկական կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ• Հայտարարություն հայկական կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ• «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հավաքակայանը կհամալրվի նոր հատուկ տեխնիկայով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն