«Ստեփան Գիշյան» հիմնադրամը սկսել է 2023թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, այն սկսել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև  ս.թ. մարտի 15-ը ներառյալ։

«Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝

  • նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,
  • առաջարկում են նորարարական լուծումներ,
  • միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:
    Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 ՀՀ դրամ»,- ասվում է հայտարարության մեջ:

 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• ՀՀ կառավարությունը 65 միլիոն 708․1 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհների վերանորոգման համար• Այսօր մենք ունենք մոտավորապես 100 մլն քմ բնակարանային ֆոնդ, որի գերակշիռ մասը հյուծված է. Քերոբյան• Թարմացվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը• Վարչապետի մոտ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումները• Վարչապետին ներկայացվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2022թ. կատարողականը• Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․27 մլրդ դրամի ներդրում ուղղաթիռի ձեռքբերման համար Կստեղծվի 2 նոր աշխատատեղ՝ մինչև 550-600 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։• «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր• Համագործակցության հուշագիր է ստորագրվել էկոնոմիկայի, ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև• ՊԵԿ-Ը կանխել է122 տոննա քաշով վառելիքի անօրինական ներմուծումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն