2022-ին ՎԶԵԲ-ը 117 մլն եվրոյի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ

2022 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ։ ֆինանսավորումը հիմնականում տրամադրվել է հեռահաղորդակցության և ֆինանսական հաստատությունների ոլորտներին՝ վարկային գծերի և առևտրի ֆինանսավորման միջոցով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու նպատակով։ Բոլոր ներդրումներն արվել են մասնավոր հատվածում։

Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Ջորջ Ախալկացին ասել է․ «Մենք տրամադրել ենք առևտրի ֆինանսավորման աջակցություն և օգնել ենք մեր հաճախորդներին կառուցել ավելի ներառական, ավելի կանաչ և թվայնացված տնտեսություն՝ տեղական բանկերին տրամադրելով ֆինանսավորում, որը հետագայում ուղղված կլինի նրանց կողմից բիզնեսների վարկավորմանը և պարունակում է լրացուցիչ դրամաշնորհային խթաններ Հայաստանում Եվրոպական միության պատվիրոկությունից։ Մենք նաև ընդլայնել ենք հեռահաղորդակցության ենթակառուցվածքը՝ աջակցելով այս կենսական ցանցի ընդլայնմանը, հատկապես դեպի գյուղական վայրեր»:

ՎԶԵԲ-ը շարունակել է աջակցել ՓՄՁ-ներին՝ երեք գործընկեր բանկերին տրամադրելով մինչև 24 միլիոն եվրո վարկային գծեր բիզնեսների (այդ թվում՝ կին ձեռներեցների) հետագա վարկավորման համար՝ մրցունակության, էներգաարդյունավետության, տնտեսական ճկունության և ներառականության բարելավման նպատակով։ Այս վարկային գծերը զուգորդվում են դոնոր գործընկերների․ ԵՄ-ի, Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից տրամադրվող դրամաշնորհներով: Առևտրի կարևորագույն հոսքերը պահպանելու նպատակով ՎԶԵԲ-ն աջակցել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներին շուրջ 74 միլիոն եվրո գումարի չափով՝ ներգրավելով ութ տեղական գործընկեր բանկ ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում։

ՎԶԵԲ-ը նաև 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրել «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը՝ ավելի հուսալի և արագ ինտերնետ կապի ֆինանսավորման նպատակով՝ օգնելով բարելավել կապի հնարավորությունները Հայաստանի 450,000 տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար:

Այս ֆինանսավորմանը զուգահեռ ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին բիզնես խորհրդատվություն է տրամադրել՝ իրականացնելով 49 խորհրդատվական ծրագրեր և շուկայի զարգացման 15 միջոցառումներ ու վերապատրաստման դասընթացներ: Տպավորիչ է այն փաստը, որ շահառուների 92 տոկոսը հայտնել է եկամուտների աճի և արտադրողականության բարելավման մասին:

Ի լրումն ներդրումների, ՎԶԵԲ-ը շարունակել է ներգրավված լինել նաև քաղաքականության վերաբերյալ երկխոսությունում: Բանկը նպաստել է տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացմանը և աջակցել Հայաստանի Կենտրոնական բանկին քրաուդֆանդինգի կարգավորող շրջանակի ներդրման գործում՝ օգնելով գործարկել քրաուդֆանդինգի առաջին հարթակը:

Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից, ինչպես նաև աջակցություն ստանում ՎԶԵԲ-ից, շարունակել է իր աշխատանքը Էկոնոմիկայի նախարարության հետ բիզնես միջավայրի մի շարք բարելավումների (օրինակ՝ անվճարունակության շրջանակի արդիականացման) ուղղությամբ։

Բանկի՝ գենդերային և ներառականության ռազմավարություններին համահունչ, ՎԶԵԲ-ը շարունակել է իր ծրագրերում գենդերային ներառումը խթանելու ջանքերը՝ հավասար հնարավորություններ ստեղծելով տղամարդկանց, կանանց և երիտասարդների համար, հատկապես գյուղական վայրերում:

Հայաստանում Բանկի ծրագրերի ընդհանուր թիվը հասել է 205-ի, ընդ որում ներդրումները կազմում են ավելի քան 2 միլիարդ եվրո, որի 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն