
Հունվարի 23-ին տեղաբաշխվել են 2023 թվականի նոյեմբերի 13-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 18 միլիարդ 870 միլիոն դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.47 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
Ամիրյան 23/1
Տիգրան Մեծի 24
Կոմիտաս 49:
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться