Իրանում գնահատել են Ռուսաստանի հետ ավտոմեքենաների համատեղ արտադրության հնարավորությունը

Իրանը չի բացառում Ռուսաստանի հետ ավտոմեքենաների արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծումը:

Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը:

«Իրանում կամ Ռուսաստանում համատեղ ավտոարտադրությունը և գործարանի բացումը կախված է այն բանից, թե ինչ հաջողությամբ մենք կկարողանանք արտահանել մեր մեքենաները Ռուսաստան և դուրս գալ նրա շուկա, և որքանով իրանական մոդելները կընդունվեն Ռուսաստանում: Դրանից հետո մենք արդեն կքննարկենք ներդրումները համատեղ արտադրությունում և մեր ավտոշուկայի զարգացումը Ռուսաստանում», – ասել է նա։

Նոյեմբերի վերջին Իրանի ավտոպահեստամասեր արտադրողների ասոցիացիայի ղեկավարը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը հուշագիր է ստորագրել Ռուսաստանի հետ՝ 300 միլիոն դոլար  արժողությամբ իրանական ավտոմեքենաներ արտահանելու շուրջ։

Ղալիբաֆը նշել է, որ առայժմ նման առաքումներ չեն եղել։ Միաժամանակ նա նշել է, որ մեքենաներն արտահանվելու են կա՛մ արդեն հավաքված տեսքով, կա՛մ քանդված, բաղադրամասերի տեսքով, որոնք կհավաքվեն արդեն ռուսաստանյան ձեռնարկություններում։

Նրա խոսքով, առաջին մատակարարումների իրականացման համար իրանական կողմը պետք է ստանա Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների լիցենզիաները, իսկ ավտոմեքենաների համար պահանջվում է ՌԴ պետստանդարտի կողմից հաստատում։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսական նորություններ այլ երկրներից
• ՌԴ-ում այրման մոմերի դեֆիցիտի պատճառով կարող են դադարեցվել Superjet-ի չվերթները• Forbes. Ռուսական ընկերությունների ՏՏ մասնագետների 16%-ն աշխատում է արտերկրից• Պուտինը ԵԱՏՄ-ի համար խնդիր է համարել օտարերկրյա արժույթների օգտագործմամբ ստեղծվող վտանգների նվազեցումը• Ավելի քան 200 միլիոնատերեր Դավոսի վերնախավին կոչ են անում բարձրացնել հարկերը գերհարուստների համար• Մարտի 1-ից Ռուսաստանում կթանկանան ծխախոտներն ու վեյփերի համար նախատեսված հեղուկները• Իրանը և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին հուշագիր են ստորագրել• Եվրամիությունում պլանավորում են մեծացնել դեղերի արտադրությունը և ստեղծել դրանց ռազմավարական պաշարներ• ՄԱԿ-ն 2022-ին պարենի համաշխարհային գների աճ է արձանագրել 14,3 %-ով• Թայվանն ընդլայնել է այն ապրանքների ցանկը, որոնք արգելված է արտահանել Ռուսաստան և Բելառուս

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն