
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր նպատակներից մեկը Հայաստանում բիզնես միջավայրը հեշտացնելն է: Այդ առումով հատուկ շեշտադրումներ ունենք թե՛ Կառավարության ծրագրում, թե՛ Կառավարության միջոցառումների ծրագրում:
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով նախագիծ:
«Անցած տարի ընդունել ենք 19-ը իրավական ակտ, այդ թվում՝ մի քանի հետաքրքիր ակտեր հողային օրենսգրքի, արտահանման խրախուսման, որոշակի գործունեության տեսակների՝ օտարերկրյա ընկերությունների Հայաստան մուտքը հեշտացնելու վերաբերյալ, և այսօրվա մեր նախագիծը նմանատիպ մի նախագիծ է, որը ուղղված է բիզնես միջավայրը որոշ ոլորտներում էապես հեշտացնելուն»,- ասաց նախարարը:
Վերջինիս խոսքով՝ ոլորտները 7-ն են. «Գարեջրի արտադրությունը, գինու, խնձորի, պտղա-հատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 100 հազար լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման և ներմուծման և այլ գործունեության տեսակների համար մենք վերացնում ենք ծանուցման պահանջը: Ծանուցումը պարզեցված լիցենզիան է, և այս գործունեության տեսակների համար լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալու, որ այս ոլորտներում ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան շատ ավելի հեշտ մտնել շուկա, և ազատենք իրենց թղթաբանությունից, մեր կարծիքով՝ ավելորդ»:
Նախարարը նաև նշեց, որ նախագծի այլ հատված վերաբերում է որոշակի գործունեության տեսակների համար նաև պետական տուրքի էապես նվազեցմանը:
«Դրանք վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմերն են: Այսօր ընկերությունները դրանց համար պետք է վճարեն 15 մլն դրամ պետական տուրք, հիմա նվազեցնում ենք մինչև 3 մլն, որը, մեր կարծիքով, խելամիտ պետական տուրք է նմանատիպ գործունեություն սկսելու համար: Ասեմ նաև, որ այսօր մենք ունենք էական մեծ պահանջարկ այս տիպի արտադրանքի համար թե՛ Հայաստանում, թե՛ արտահանման առումով, և, կարծում ենք, որ այս փոփոխությունը պետք է խթանի այդ գործունեությամբ զբաղվելը»,- նշեց Վահան Քերոբյանը:
Վերջինս ընդգծեց, որ մեկ առանձին կետով էլ վերացվում է շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը:
armtimes.com
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться