Երևանում շուտով կբացվի տարածաշրջանի խոշորագույն բիզնես կենտրոնը

Շուտով Երևանում կբացվի Կովկասում ամենամեծ բիզնես կենտրոնը, որը նաև առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում՝ որպես «A» դասի բիզնես կենտրոն։ Խոսքը «Էլիտ Պլազա» անունը կրող 24 հազ. քմ տարածքով 18–հարկանի գեղեցիկ շինության մասին է, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Խորենացի և Դեղատան փողոցների միջև պարփակված հատվածում։ Կառույցի հարևանությամբ Կենտրոնական բանկն է, Ֆոնդային բորսան, Էկոնոմիկայի նախարարությունը, մի քանի բանկեր, ինչի պատճառով էլ այս հատվածը պայմանականորեն կրում է «Ֆինանսական թաղամաս» անունը։

«Էլիտ Պլազա» համալիրի կառուցապատումն իրականացրած և նաև սեփականատերը հանդիսացող «Էլիտ Գրուպ» ընկերության տնօրեն Արմեն Մկոյանը Tert.am–ի հետ զրույցում հավաստեց, որ նախատեսվում է, որ բացմանը ներկա հյուրերի թվում լինելու են նախագահ Սերժ Սարգսյանը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ, անգլ.՝ IFC) ղեկավարություն, ինչը հիրավի կարևոր իրադարձություն է Հայաստանի համար։

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ

«Էլիտ Պլազայի» շինարարության մեկնարկը տրվել է 2007թ.–ին, երբ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, բիզնես ակտիվությունը վերելքի վրա էր։ Դրան հաջորդած ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված ընկերության ղեկավարությունն անգամ ստիպված է եղել կանգնել շինարարությունը հետաձգելու կամ շարունակելու վերաբերյալ ռազմավարական որոշում կայացնելու խնդրի առաջ, և, այնուամենայնիվ, որոշումն ընդունվել է հօգուտ վերջին տարբերակի։

«Շինարարության շարունակությունը մեծ ներդրումներ էր պահանջում, քանի որ այն վաճառքի համար չէր, ամբողջը վարձակալության համար էր նախատեսված, և մենք ստիպված եղանք դիմել միջազգային ֆինանսական ինստիտուցիոնալ կազմակերպությունների' ներգրավելու միջոցներ' շինարարությունը ավարտելու համար»,– պատմեց Արմեն Մկոյանը։

Շարունակությունը՝ umba.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն