ՄԱԿ-ն 2022-ին պարենի համաշխարհային գների աճ է արձանագրել 14,3 %-ով

Պարենի համաշխարհային գները 2022 թվականին աճել են 14,3 %-ով: Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ պարենամթերքի գների ինդեքսը կազմել է 132.4 կետ, ինչը 1,9 %-ով պակաս է նոյեմբերի ցուցանիշից: Այդ մասին տեղեկանում ենք ՊԳԿ-ի կայքից: Կազմակերպությունը նշում է, որ պարենամթերքի գների ինդեքսը նվազում է ինը ամիս շարունակ և1%-ով ցածր է եղել 2021 թվականի դեկտեմբերի համեմատությամբ։

«Նոյեմբերի համեմատությամբ դեկտեմբերին ինդեքսի նվազումը պայմանավորված էր բուսական յուղերի համաշխարհային գների կտրուկ անկմամբ, հացահատիկի և մսի գների որոշակի նվազման հետ միաժամանակ, սակայն այդ գործընթացները մասամբ հավասարակշռվել են շաքարի և կաթնամթերքի գների չափավոր աճով», – ասվում է ՊԳԿ-ի ամփոփագրում:

Հացահատիկի գների ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ նվազել է 1,9 %-ով, սակայն այն 4,8 %-ով բարձր է եղել 2021թ.-ի դեկտեմբերի համեմատությամբ։ 2022 թվականի արդյունքներով՝ հացահատիկի գների ինդեքսը հասել է նոր ռեկորդի (154,7 կետի) և 17,9 %-ով բարձր է եղել 2021 թվականի ցուցանիշից։ Բուսական յուղերի գների ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ նվազել է 6,7%-ով և դարձել 2021 թվականի փետրվարից ի վեր ամենացածր ցուցանիշը։ Ամփոփագրում պարզաբանվում է, որ դա պայմանավորված է արմավենու, սոյայի, հլածուկի և արևածաղկի ձեթերի համաշխարհային գնանշումների անկմամբ: Բացի այդ, նշվում է, որ բուսական յուղերի համաշխարհային գնանշումների նվազմանը նպաստել է նաև նավթահումքի գների նվազումը։

Բուսական յուղերի գների ինդեքսը 2022 թվականի արդյունքներով կազմել է 187,8 կետ, ինչը 13,9 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը, և դարձել ամենաբարձր միջին տարեկան ցուցանիշը։ Կաթնամթերքի գների ինդեքսը 2022 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ աճել է 1.1 %-ով: Հինգ ամիս շարունակ նվազումից հետո կաթնամթերքի գների ինդեքսն առաջին անգամ է աճել՝ գերազանցելով 2021 թվականի 7,9 % ցուցանիշը: Մսի գների ինդեքսը դեկտեմբերին 1,2 %-ով ցածր է եղել նոյեմբերի ցուցանիշից։ Գների անկումը շարունակվում է վեց ամիս։

Սակայն 2021 թվականի դեկտեմբերի համեմատությամբ ինդեքսը 2,5 %-ով բարձր է եղել։ «Դեկտեմբերին ցուցանիշի նվազումը պայմանավորված է եղել տավարի և թռչնամսի համաշխարհային գների անկմամբ, ինչը մասամբ հավասարակշռվել է խոզի և ոչխարի մսի գների աճով»,- ասվում է ամփոփագրում։ Տարվա արդյունքներով մսի գների ինդեքսը կազմել է 118,9 կետ, ինչը 10,4 %-ով բարձր է 2021 թվականի ցուցանիշից։ Այն ամենաբարձրն Է դարձել 1990 թվականից ի վեր։ Իսկ շաքարավազի գների ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ բարձրացել է 2,4 %-ով՝ հասնելով վերջին վեց ամիսների համար ամենաբարձր մակարդակին: ՊԳԿ-ի պարենային ապրանքների գների ինդեքսը միջին կշռված ցուցանիշ է, որը հետևում է պարենային ապ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն