Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերը 2012 թ.–ին ավելացել են 14%–ով. հանձնաժողովի ղեկավար

Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերը 2012 թ.–ին ավելացել են 14%–ով. հանձնաժողովի ղեկավարՀայաստանի պետբյուջեի հարկային մուտքերը 2012 թվականին ավելացել են 14 տոկոսով, ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը' 2012 թվականի բյուջեի կատարողականին նվիրված մամուլի ասուլիսում։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' հարկային մուտքերը հանրապետությունում 2012 թվականին կազմել են 725.5 մլրդ դրամ։

«Բյուջեի կատարողական հարկային մուտքերի առումով 2012 թվականին բավական հաջող էր։ Մեր եկամուտներն աճել են շուրջ 7 տոկոսով' շնորհիվ հարկային հավաքների 14–տոկոսանոց աճի»,– հինգշաբթի ասաց Մինասյանը մամուլի ասուլիսում։

Ըստ նրա' 2012 թվականի գնաճի 26–տոկոսանոց ցուցանիշը վկայում է հայկական տնտեսության հաջողությունների մասին նախորդ տարի։

«Սա գնաճի համար բավականին լավ ցուցանիշ է, քանի որ այն շատ ավելի ցածր է 2012 թվականի պետբյուջեթով ծրագրված 4% (±1,5) ցուցանիշից»,– ասաց նա հինգշաբթի։

Մինասյանը նշեց նաև, որ անցյալ տարի Հայաստանում պետբյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ 1.5 տոկոսը կամ 61.6 մլրդ դրամ։ Ըստ նրա' տվյալ ցուցանիշը ցույց է տալիս հանրապետության մակրոտնտեսական կայունությունը։

«Սա շատ լավ ցուցանիշ է, քանի որ ավելի ցածր է, քան ԵՄ անդամ–երկրների ցուցանիշը, որտեղ պակասուրդի առավելագույն չափը կազմում է 3 տոկոս»,– ասաց նա։

Ճշտված ծրագրի համաձայն' պետբյուջեի եկամուտները 2012 թվականին կազմել են 944.914 մլրդ դրամ, իսկ փաստացի եկամուտները' հաշվի առնելով արտաբյուջետային միջոցները' 946.193 մլրդ դրամ (ճշտված ծրագրի 101,1%)։ Փաստացի ծախսերը, ներառյալ 23.696 մլրդ դրամ փաստացի արտաբյուջետային ծախսերը, 2012 թվականին կազմել են 1.006 տրլն դրամ կամ ճշտված ծրագրի 93.4 տոկոսը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն