Հունիսի 8-ին կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը

06 հունիսի 2013 | | Цитата

Հունիսի 8-ին կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառըԳյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի, բանջարեղենի և խաղողի իրացման նպատակով մթերումների գործընթացին զուգահեռ աշխատանքներ են իրականացվել նաև դրանց վաճառքի աջակցության ուղղությամբ:

2012 թվականի հունիսի 30-ից Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, օգոստոսի 19-ից՝ «Կենտրոն» վարչական շրջանի Մովսես Խորենացու փողոցում (պարփակված Տիգրան Մեծի և Ագաթանգեղոսի փողոցներով), իսկ տարեվերջին՝ «Մալիբու» սրճարանի տարածքում յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ:

Տոնավաճառներին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացրել բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է:

Տոնավաճառներին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվել են մասնակցության հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառներին թույլատրվել է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստել են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Բացի այդ, միջնորդների ներկայությունը տոնավաճառներին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվել է վերահսկողություն:

Տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրվել են հարմարավետ տաղավարներ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Տոնավաճառների տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվել է ՀՀ ոստիկանության կողմից: Տոնավաճառների ավարտին կազմակերպվել են տարածքի մաքրման աշխատանքները:

Տոնավաճառը գյուղատնտեսական մթերքների մյուս գործող շուկաների համեմատությամբ երևանաբնակ քաղաքացիների համար այլընտրանք է, քանի որ այնտեղ բացառված էր առևտրային միջնորդների մասնակցությունը, իրացվում է թարմ մթերք անմիջապես արտադրողների կողմից' համեմատաբար մատչելի գներով: Վերջինս նպաստում էր գյուղացիական մթերքների իրացման գնաճի կանխմանը:

Հունիսի 8-ին Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի 15 հասցեում «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում, կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը:

Աղբյուրը՝ minagro.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն