«Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության oրենք

Նախագծով առաջարկվում է ընդունել «Շուկայի վերահսկողության մասին» օրենք, որով սահմանվում են օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, մասնավորապես՝ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել մշտադիտարկման վերահսկողության ձև, որը հնարավորություն կընձեռի տեսչական մարմնին վերապահված վերահսկողության ոլորտում իրականացնել գործողությունների համալիր, որն ուղղված է լինելու վերհանելու տվյալ ոլորտում առկա ռիսկերը և կանխարգելելու վտանգավոր արտադրանքի շրջանառությունը շուկայում.

Միաժամանակ, օրենքի նախագծով նաև նախատեսվում է սահմանել շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները: Նախագծի ընդունումը թույլ  կտա կանոնակարգել և առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, չափումների միասնականության ապահովման, ինչպես նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:

ՆԱԽԱԳԻԾ

              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

                  ՇՈՒԿԱ ՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

                                         Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը
 
1. Սույն օրենքը կարգավորում է ոչ պարենային արտադրանքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առևտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտներում իրականացվող վերահսկողության հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները, վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց, տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում տարանցիկ փոխադրվող արտադրանքի, սննդամթերքի, դեղամիջոցների (այդ թվում՝ անասնաբուժական), միջուկային նյութերի, հատուկ տրոհվող նյութերի, միջուկային էներգիայի բնագավառում օգտագործվող այլ արտադրանքի, ռազմական նշանակության արտադրանքի, օդանավերի և դրանցում տեղադրված սարքավորումների, քաղաքաշինության օբյեկտների վրա:

Հոդված 2. Շուկայի վերահսկողության մասին օրենսդրությունը
 
1. Շուկայի վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, «Տեսչական մարմինների մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության մասին», «Թանկարժեք մետաղների մասին», «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքից և նորմատիվ այլ իրավական ակտերից:
 
Հոդված 3. Հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

  • Լիազոր մարմին՝ ոչ պարենային արտադրանքի անվտանգության, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առևտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի, ինչպես նաև նյութական պահուստի ոլորտներում վերահսկողություն իրականացնող՝ տեսչական մարմին.
  • ոչ պարենային արտադրանք (այսուհետ` արտադրանք)` լիազոր մարմնի կողմից վերահսկման ենթակա արտադրանք, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են պահանջներ.
  • վերահսկողություն` լիազոր մարմնի կողմից իրականացվող գործողություն կամ գործողությունների համալիր, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրանքի անվտանգության, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առևտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի, ինչպես նաև նյութական պահուսի ոլորտներում ծավալած գործունեության համապատասխանությունն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
  • անվտանգ արտադրանք՝ լիազոր մարմնի կողմից վերահսկման ենթակա արտադրանք, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
    վտանգավոր արտադրանք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտադրանքին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող արտադրանք.
  • ստուգում`«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց.
  • մշտադիտարկում (մոնիթորինգ)` սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով` լիազոր մարմնին վերապահված վերահսկողության ոլորտում իրականացվող գործողությունների համալիր, որն ուղղված է վերհանելու տվյալ ոլորտում առկա ռիսկերը և կանխարգելելու վտանգավոր արտադրանքի շրջանառությունը շուկայում.
  • արտադրանքի հետ կանչում՝ միջոցառում` ուղղված շրջանառության մեջ դրված վտանգավոր արտադրանքը իրացնողին կամ արտադրողին վերադարձնելուն.
  • արտադրանքի պիտանիության ժամկետ`ժամանակահատված, որի ընթացքում արտադրանքը պետք է ամբողջությամբ համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անվտանգության պահանջներին, պահպանի իր սպառողական հատկությունները, և որի լրանալուն պես արտադրանքը չի կարող իրացվել.
  • նմուշառում՝ ստուգման ընթացքում փորձաքննության նպատակով արտադրանքից նմուշներ վերցնելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով.
  • փորձանմուշի գնում՝ լիազոր մարմնի կողմից վերահսկողության ընթացքում արտադրանքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարվող գնում: Փորձանմուշի գնումն իրականացվում է միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխանությունը հնարավոր չէ պարզել այլ տարբերակով.
  • կասեցում՝ գործընթաց, որի միջոցով արգելվում է արտադրանքի կամ արտադրանքի որոշակի խմբաքանակի իրացումը, այդ թվում՝ մինչև խախտման վերացումը
    կարգադրագիր՝ լիազոր մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ.
  • լաբորատոր փորձարկում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և վերահսկողության օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատում՝ մեկ կամ մի քանի բնութագրերի քանակական և (կամ) որակական հատկանիշների որոշմամբ.
  • փորձանմուշ՝ լաբորատոր փորձարկման համար անհրաժեշտ նմուշառմամբ վերցվող արտադրանք կամ դրա մի մասը.
  • մշտադիտարկման սուբյեկտ՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք (ներառյալ՝ օտարերկրյա), անհատ ձեռնարկատերեր, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց գործառույթների ու գործողությունների կատարման համար շուկայի օրենսդրությամբ ամրագրված են պարտադիր կատարման ենթակա նորմեր, և որոնց նկատմամբ շուկայի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով իրականացվում է դիտարկում. 

Հոդված 4. Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները 

  • Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքներն են`
    սպառողների շահերի պաշտպանության սկզբունք` սպառողների առողջության համար արտադրանքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանություն՝ այդ ընթացքում կանխարգելելով սպառողներին մոլորեցնելը.
  • տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության սկզբունք` լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը.
  • կանխարգելման սկզբունք` լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների աղբյուրների հայտնաբերում, դրանց հետագա տարածման կանխում ու վերացում
  • համարժեքության սկզբունք՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառվում են կատարված խախտմանը համարժեք պատասխանատվության միջոցներ: Համանման հանգամանքներում լիազոր մարմնի կողմից ձեռնարկում են համանման միջոցներ:

                                  Գ Լ ՈՒ Խ  2 
                    ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5.  Լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը 

1.Շուկայի վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:
2. Վերահսկողության ձևերն են`

  • ստուգումը.
  • ուսումնասիրությունը.
  • մշտադիտարկումը

1.Վերահսկողությունն իրականացվում է`

  • ոչ պարենային արտադրանքի ոլորտում՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ.
  • չափումների միասնականության ապահովման ոլորտում՝ ստուգաչափման ենթակա չափման միջոցների նկատմամբ.
  • թանկարժեք մետաղների ոլորտում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության նկատմամբ.
  • նյութական պահուստի ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:
  • արտադրական կանեփի ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ: 

Հոդված 6.   Վերահսկողության ոլորտի մշտադիտարկումը (մոնիթորինգը)

1. Հայաստանի Հանրապետության տարածքում լիազոր մարմնի վերահսկողության ոլորտի մշտադիտարկումը (մոնիթորինգը) իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են մշտադիտարկում իրականացնող մարմնի անվանումը, մշտադիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, մշտադիտարկման նպատակը, ժամանակահատվածը, դիտարկվող հարցերի շրջանակը և առարկան, մշտադիտարկման ենթակա օբյեկտի անվանումը և (կամ) հասցեն:

2. Վերահսկողության ոլորտի մշտադիտարկման նպատակն է`
1) բացահայտել վտանգավոր արտադրանքը և կանխարգելել Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալ արտադրանքի հետագա տարածումը.

2) մշտադիտարկման արդյունքներով ստացված տեղեկատվության միջոցով բացահայտել և գնահատել վտանգավոր արտադրանքի տարածմանը նպաստող գործոնները, հանգամանքները և առաջացող հետևանքները.

3) նախապատրաստել առաջարկություններ շուկայում վտանգավոր արտադրաքի պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ.

4) հավաքել վերահսկողության ոլորտի ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

1. Հայաստանի Հանրապետության տարածքում վերահսկողության ոլորտի մշտադիտարկումն իրականացվում է՝ միայն այն ոլորտում կամ ոլորտներում, որոնք լիազոր մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատված տարեկան գործունեության ծրագրում համարվել են առավել ռիսկային և սահմանվել է տվյալ ոլորտում կամ ոլորտներում մշտադիտարկումներ իրականացնելու անհրաժեշտությունը:
2. Եթե լիազոր մարմնի վերահսկողության ոլորտի մշտադիտարկման արդյունքում պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջները չեն պահպանվել, ապա Լիազոր մարմնի ղեկավարը կարող է դիմել Լիազոր մարմնի կառավարման խորհրդին ստուգումների տարեկան ծրագրում փոփոխություններ անելու կամ վարչապետին՝ հանձնարարական ստանանալու նպատակով:
3. Լիազոր մարմինն իր պաշտոնական կայքում պարտադիր տեղադրում, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին տրամադրում է յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում կատարված մշտադիտարկումների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում են մշտադիտարկված սուբյեկտի անունը (անվանումը), իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), ինչպես նաև մշտադիտարկման արդյունքները: Հաշվետվության ձևը սահմանվում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով:
4. Սույն հոդվածով սահմանված՝ մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:
5. Մշտադիտարկումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

Հոդված 7.  Շուկայի վերահսկողության ոլորտում Կառավարության լիազորությունները
 
1. Շուկայի վերահսկողության ոլորտում Կառավարությունը սահմանում է՝

  • Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշների ընտրության և նմուշառում իրականացնելու, ինչպես նաև փորձանմուշների գնման և գնված ապրանքների տնօրինման կարգը.
  • Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը  ու տեղեկատվության տրամադրման կարգը.
  • Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգը:

Հոդված 8.  Արտադրանքի անվտանգությանը և մակնշմանը ներկայացվող պահանջները

  1. Արտադրանքը պետք է համապատասխանի արտադրանքի անվտանգության ապահովման ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:
  2. Արգելվում է պիտանիության ժամկետն անցած արտադրանքի շրջանառության մեջ դնելը:
  3. Արգելվում է արտադրանքի մակնշումը փակցնել արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:
  4. Արգելվում է այն արտադրանքի իրացումը, որը չի համապատասխանում դրանում առկա մակնշմանը:
  5. Արգելվում է շրջանառության մեջ դրված արտադրանքի մակնշման վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:
  6. Արտադրանքի մակնշումը պետք է լինի ընթեռնելի, ամբողջական ու հավաստի, որը հնարավոր կդարձնի ատադրանքի և դրա արտադրողի նույնականացումը

                                      Գ Լ ՈՒ Խ  3   
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Հոդված 9.  Վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները 

1. Վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

  • ստուգման շրջանակներում կատարելու փորձանմուշների գնումներ:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով կատարելու նմուշների ընտրություն և նմուշառում` փորձաքննություն կամ գործերի քննություն իրականացնելու նպատակով.
  • պետական վերահսկողության ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար ներգրավելու փորձագետների.
  • պետական վերահսկողության ընթացքում լիազոր մարմնի վերահսկողության ոլորտները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում իրենց իրավասությունների շրջանակներում կիրառելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ.
  • կարգադրագրեր տալու տնտեսավարող սուբյեկտներին` հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ, դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ.
  • ծառայողական պարտականությունները կատարելիս պահանջել անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ, փաստաթղթեր, պատճեններ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և գործին վերաբերող այլ նյութեր.

1. Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են`

  • կատարել վերադաս պաշտոնատար անձանց` օրենքով սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները.
  • սահմանված կարգով և ժամկետներում դիմումները և բողոքները քննության առնել և դրանց ընթացք տալ.
  • պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները` պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու ընթացքում, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
  • Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին և պարտականություններին.

1.Լիազոր մարմնի պաշտոնատար անձի անօրինական գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցում է լիազոր մարմինը` օրենքով սահմանված կարգով:

2. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց համար սույն օրենքով, այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ իրավունքներ և պարտականություններ:

Հոդված 10.   Տնտեսավարող սուբյեկտի իրավունքները և պարտականությունները

1. Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտը իրավունք ունի`

  • ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, հարուցելու միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու պետական վերահսկողություն իրականացնող անձանց գործողությունները.
  • պահանջելու պետական վերահսկողություն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.
  • տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով` պետական վերահսկողության ցանկացած փուլում պետական վերահսկողությանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների.
  • իրականացնելու օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործողություններ:

    Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է`
  • չխոչընդոտել պետական վերահսկողության ընթացքին, կատարել պետական վերահսկողություն իրականացնող անձանց օրինական պահանջները.
  • պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են պետական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ:
  • սահմանված ժամկետում կատարել պետական վերահսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տրված կարգադրագրերը` այդ մասին գրավոր տեղեկացնելով պետական վերահսկողություն իրականացնող մարմնին.
  • ստուգման անցկացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել փորձանմուշներ.
  • տնտեսական գործունեությունը իրականացնել սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան.
  • կարգադրագրով սահմանված ժամկետում կատարել կարգադրագրի պահանջները.
  • իրականացնել օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործողություններ:

1. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը կամ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա վերջինս անհապաղ պետք է իրականացնի համապատասխան միջոցառումներ և դրանց վերաբերյալ տեղեկացնի լիազոր մարմնին:
2. Տնտեսավարող սուբյեկտը կազմակերպում և իրականացնում է սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հետկանչման գործընթացը և համագործակցում է արտադրողների, վերամշակողների, լիազոր մարմնի և շահագրգիռ այլ մարմինների հետ:
3. Եթե վտանգավոր արտադրանքը հասել է սպառողին, ապա արտադրանք իրացնողը պատշաճ և արդյունավետ տեղեկացնում է սպառողներին այդ մասին` նախազգուշացնելով սպառողներին հնարավոր ռիսկերի մասին:
4. Վտանգավոր արտադրանքի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում են տվյալ ապրանքը իրացնողի միջոցների հաշվին:

Հոդված 11.  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված  նորմերի խախտման դեպքում տրվող կարգադրագրերը

  • արտադրանքի իրացումը կասեցնելու, շուկայից հետ կանչելու, մասին կարգադրագրեր.
  • չափման միջոցների իրացումը կամ շահագործումն արգելելու մասին կարգադրագրեր:

1. Կարգադրագրերի ձևերը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
2. Կարգադրագիրը կարող է տրվել խախտումը հայտնաբերելու պահին, եթե՝ արտադրանքը կամ չափման միջոցը չեն համապատասխանում նորմատիվ իրավական ակտերին
3. Տնտեսավարող սուբյեկտը տրված կարգադրագրի կատարման մասին պարտավոր է սահմանված ժամկետի ավարտից հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:
4. Կարգադրագրի կատարման վերաբերյալ սահմանված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում:
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված նորմերի խախտման դեպքում կարգադրագրեր տալը կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների հետ զուգահեռ։

Հոդված 12.   Տնտեսավարող սուբյեկտի պարտավորությունները վտանգավոր արտադրանք շուկայահանելու դեպքում
 
1. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը կամ հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին, ապա նա պետք է անհապաղ տեղեկացնի լիազոր մարմնին իր ձեռնարկած միջոցառումների մասին` վերջնական սպառողի համար ռիսկը կանխարգելելու նպատակով:
2. Լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը կազմակերպում և իրականացնում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների հետկանչման գործընթացը և համագործակցում է արտադրողների, վերամշակողների և լիազոր մարմնի ու շահագրգիռ այլ մարմինների հետ:
3. Եթե արտադրանք իրացնողը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր կողմից վաճառած ապրանքը չի համապատասխանում անվտանգության պահանջներին, ապա նա անմիջապես իրականացնում է այդ արտադրանքի` շուկայից հետկանչման գործընթացը` կատարելով հետևյալը`

  • տվյալ խմբաքանակը ենթարկելով առանձին հաշվառման ու պահման.
  • այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին, տվյալ արտադրանքի մատակարարին, ձեռք բերողին:
  1. Եթե վտանգավոր արտադրանքը հասել է սպառողին, ապա արտադրանք իրացնողը պատշաճ և արդյունավետ տեղեկացնում է սպառողներին հետկանչման պատճառների մասին` նախազգուշացնելով սպառողներին հնարավոր ռիսկերի մասին և, անհրաժեշտության դեպքում, հետ է կանչում արդեն առաքված արտադրանքը, եթե անվտանգության բարձր մակարդակի ապահովման համար այլ միջոցները բավարար ազդեցություն չունեն:
  2. Եթե վտանգավոր արտադրանքը իրացվել է սպառողներին, ապա արտադրանք իրացնողը պարտավոր է հետ վերցնել այն և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:
  3. Վտանգավոր արտադրանքը տնօրինողը պարտավոր է սկսել հետկանչման գործընթացն ինքնուրույն կամ լիազոր մարմնի պահանջով: Վտանգավոր արտադրանքի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, կամ ոչնչացումը կատարվում են տվյալ ապրանքը տնօրինողի միջոցների հաշվին:
  4. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր արտադրանքի ամբողջ խմբաքանակի` շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:
  5. Տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության և վերամշակման փուլերում վտանգավոր արտադրանք թողարկելու համար: 

Հոդված 13.   Տեղեկատվության մատչելիությունը արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում
 
1. Լիազոր մարմնի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում շուկայում առկա վտանգավոր արտադրանքի հայտնաբերման, ինչպես նաև հետկանչի կարգադրագրերի կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից տարածվում է զանգվածային լրատվության և (կամ) լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով:

                                        Գ Լ ՈՒ Խ  4

 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  14.  Օրենքի խախտման համար պատասխանատվությունը
 
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

Հոդված 15. Եզրափակիչ  դրույթներ
  
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
      Համաձայն «Տեսչական մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետի համաձայն տեսչական մարմնի վերահսկողության ոլորտը օրենքով սահմանված ոլորտն է կամ ոլորտի մասը, որի նկատմամբ տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվում է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:                       
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն Կառավարությանը ենթակա մարմին է հանդիսանում նաև շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին): Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1071-Ա որոշման 4-րդ կետով սահմանված են տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները, մասնավորապես՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ճանաչվել է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով և տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի օրինական շրջանառություն իրականացնելու ոլորտների նկատմամբ:        

Այսպիսով, հաշվի առնելով տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների առանձնահատկությունները և այդ ոլորտները կարգավորող օրենքների՝ վերահսկողությանն առնչվող նորմերի ներդաշնակության անհրաժեշտությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենք:

Առաջարկվող կարգավորման բնույթը
 Նախագծով առաջարկվում է ընդունել «Շուկայի վերահսկողության մասին» օրենք, որով սահմանվում են օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, մասնավորապես՝ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել մշտադիտարկման վերահսկողության ձև, որը հնարավորություն կընձեռի տեսչական մարմնին վերապահված վերահսկողության ոլորտում իրականացնել գործողությունների համալիր, որն ուղղված է լինելու վերհանելու տվյալ ոլորտում առկա ռիսկերը և կանխարգելելու վտանգավոր արտադրանքի շրջանառությունը շուկայում.

Միաժամանակ, օրենքի նախագծով նաև նախատեսվում է սահմանել շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները: 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համատեղ: 

Ակնկալվող արդյունքը
 Նախագծի ընդունումը թույլ  կտա կանոնակարգել և առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, չափումների միասնականության ապահովման, ինչպես նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 14.1 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում կառավարության հաստատմանը:»: 

6.Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել փոփոխություններ մի շարք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում՝ սահմանելով նախաբանում լիազորող նորմերը:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։     


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար• Վաչե Տերտերյանը աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործընկերների հետ• Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամը Տավուշի ֆերմերներին նվիրաբերել է ավելի քան 200.000 պտղատու ծառերի տնկիներ• Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ մասնագիտական հանձնաժողովում նոր թեկնածուների ներգրավման նպատակով• Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ• ԻՐԱԶԵԿՈՒՄ Հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը• ՊԵԿ. Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք• ID քարտերի, վարորդական վկայականների, թղթադրամների, վիզաների և այլ փաստաթղթերի հետազոտություն՝ Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N184-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն