Հայաստանում ներդրումային հիմնադրամները պետք է իրականություն դառնան

31 մայիսի 2013 | Ներդրումներ | Цитата

Հայաստանում ներդրումային հիմնադրամները պետք է իրականություն դառնանՀայաստանի ֆինանսական ոլորտում ներդրումային հիմնադրամների կապիտալը գրեթե աննկատ է, ներդրումային բանկինգը' նույնպես: Ձեռնարկությունների կապիտալում միայն զարգացման միջազգային բանկեր են:

«Ներդրումային հիմնադրամները կարող են արմատապես փոխել մեր ֆինանսական շուկան»,-կարծում է «Arlian Consulting» հայկական ընկերության փոխտնօրեն Արսեն Սարգսյանը: «Նախագծերում ներդրումային հիմնադրամն ունի առնվազն 25%, իսկ միջինը' 35%-ից ոչ պակաս: Իսկ վենչուրներում այդ մասնաբաժինը հասնում է մինչեւ 80-90%-ի»,-ասում է նա:

Ներդրումային հիմնադրամի հիմնական տարբերությունն այն է, որ ի տարբերություն բանկի, այն վարկառուից վերադարձման ոչ մի կոշտ երաշխիք չի պահանջում գրավների կամ այլ գործիքների տեսքով, իսկ իր որոշումը հիմնավորում է միայն բիզնես-ծրագրի կենսունակությամբ եւ արժեքներով:

Ներդրումային հիմնադրամները պետք չէ սակայն դիտարկել միայն փողերի բաժանման կառույց: Ոչ մի սենթ ներդրում չի կատարվի' առանց մանրակրկիտ փորձաքննության ' due diligence-ի: «Հետխորհրդային տարածքում ներդրումային հիմնադրամները հաջողությամբ ստեղծվում եւ գործում են արդեն շատ տարիներ, առայժմ, ճիշտ է, հիմնականում Ռուսատանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում: Այն փաստը, որ այնտեղ հասկացել են վենչուրային ֆիանանսավորման անհրաժեշտությունը, շատ է օգնել այդ երկրների տնտեսություններին»,-նշում է Ա. Սարգսյանը:

«Դեռ ներդրումային հիմնադրամների մասին օրենքի ընդունումից առաջ, 2006թ-ին Հայաստանում մի խումբ մարդիկ գիտակցում էին այդ ինստիտուտի կարեւորությունը տնտեսության համար: Շատ բան արվեց «Capital Assets Management»-ի ղեկավար Տիգրան Կարապետյանի եւ գրագետ ֆինանսիստների խմբի կողմից' կազմված ԿԲ էնտուզիաստներից, ինչպես նաեւ Սփյուռքից: Անգամ համաշխարհային չափանիշներով փոքրիկ' 20 մլն դոլարանոց հիմնադրամը եղանակ կստեղծի, եթե հիմնվի Հայաստանում. այն կարող է գտնել թեկուզ ռիսկային, բայց հեռանկարային նախագծեր, որոնք բանկերը չեն ֆիանանսավորում»,-նշեց Ա. Սարգսյանը:

Սակայն արդյոք նման մոդելը կգործի քվազիշուկայական տնտեսությունում: Քանի որ ցանկացած ներդրումային նախագիծ իր կենսունակությունն ապացուցում է շուկայի պայմաններում:

Ինչեւէ, Արեւմուտքում եւս քչից են սկսել' ապացուցելով, որ ներդրումային հիմնադրամը փող է բերում եւ ոտքի է կանգնեցնում տնտեսությունը ոչ վատ, քան բանկերը: Հայաստանը եւս ապացուցելու բան ունի, այդ թվում' առավել խոշոր արտասահմանյան ներդրողներին, որ մեր տնտեսության մեջ կարելի է ներդնել: «Դրա համար երկրի ղեկավարը, բացի օտարերկրյա ներդրումները խրախուսելու մասին հայտարարություններից պետք է պրոֆեսիոնալ միջազգային տնտեսական իրավունք ստեղծի եւ տնտեսությունն ու արդայունաբերությունը զարգացնելու եւ վերածնելու իրական կամք ցուցաբերի: Մինչ այդ, մեզ կհամարեն ոչինչ չներկայացնող եւ ոչինչ չկարողացող բանանային հանրապետություն»,-ասում է Արսեն Սարգսյանը:

Արամ Գարեգինյան

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն