• Armenianeconomy.com

Գյուղացիներին էնքան են տանում-բերում, որ զզվում են այդ թղթերից ու գնում 35-40%-ով վարկ վերցնում. Հովիկ Աբրահամյանը՝ ԿԲ նախագահին

Գյուղացիներին էնքան են տանում-բերում, որ զզվում են այդ թղթերից ու գնում 35-40%-ով վարկ վերցնում. Հովիկ Աբրահամյանը՝ ԿԲ նախագահինՏեղեկություններ կան, որ գյուղացիներին 35-40%-ով վարկեր են տրամադրում, այնինչ կառավարությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկի տոկոսադրույքը: Այդ մասին այսօր՝ մայիսի 23-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: «Ո՞նց կարող է կարճ վարկերն արդարացնել, ու գյուղատնտեսությունը զարգացնել»,- ասաց Հ. Աբրահամյանը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ բանկերի կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրված վարկերի կեսը 14%-ով է, որի 4%-ը կառավարության սուբսիդիան է: Մնացածը հիմնականում արտարժութային վարկեր են, շատ քիչը դրամային վարկեր են:Միջինը գյուղացիներին վարկեր տալիս են 15.5%-ով; Բարձր տոկոսների խնդիրն առաջանում է վարկային կազմակերպությունների ու գրավատների պատճառով: Ըստ Ա. Ջավադյանի՝վարկային կազմակերպությունները հիմնականում միջազգային կառույցների դուստր ընկերություններ են, որոնց նկատմամբ վերահսկողությունը ցածր է; Այդ կազմակերպությունների վարկերը տրամադրվում են հեշտացված ընթացակարգերով, սակայն շատ բարձր տոկոսադրույքներով:

«Գյուղացիներին էնքան են տանում-բերում, զզվում են այդ թղթերից, ասում են ավելի լավ է թանկ վերցնել»,- ԿԲ նախագահին ընդմիջեց ԱԺ նախագահը:

ԿԲ նախագահն ավելացրեց, որ գրավատների օրենսդրությունը շատ լիբերալ է, տարեկան 20-ից ավելի գրավատուն են փակում: Նա նշեց, որ միկրովարկավորում իրականացնող կազմակերպությունները ողջ աշխարհում էլ շատ թանկ են վարկեր տրամադրում; Օրինակ՝ հայկական շուկայում ներկայացված «Ֆինկա» ընկերությունը Ղրղզստանի ֆինանսական շուկայի մոտ 60%-ն է զբաղեցնում, սակայն վարկեր տրամադրում է 53-54%-ով:

Ինչ վերաբերում է բանկերին, ապա Ա. Ջավադյանն ասաց, որ հետեւում են, որ նրանց արդյունավետ տոկոսադրույքը չգերազանցի 24%-ը: Սակայն նման լիազորություններ վարկային կազմակերպությունների նկատմամբ ԿԲ-ն չունի: Բարեբախտաբար՝ Հայաստանի ֆինանսական շուկայում վարկային կազմակերպությունների տեսակարար կշիռը բարձր չէ՝ նրանց բաժին է ընկնում ընդհանոր վարկերի մոտ 7%-ը:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման գործընթացին. ձեռնարկվում են քայլեր առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ընթանում են քննարկումներ՝ նվիրված ՀՀ-ում տնկանյութի հավաստագրման օրենսդրության մշակմանը• Խաղողի մթերման գործընթացն Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է. խաղողն այգում չի մնա• Էկոնոմիկայի նախարարություն. կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում• Հավաստագրված ցորենի սերմ գնելու դեպքում պետությունը գյուղացուն սուբսիդավորում է խոստանում• Տիգրան Խաչատրյանը և ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանն այցելել են ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատնային տնտեսություն և «խելացի» անասնաշենք• Արման Խոջոյանը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին• «Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը․Տիգրան Խաչատրյանը հետևել է մթերման վերահսկման թվայնացված համակարգին• Խաղողագործները բողոքի ակցիայի են ելել. Խաղաղը մթերման գինը 150-ից դարձրել են 135 դրամ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն