Բանջարաբոստանային մշակաբույսերը Հայաստանում կարող են թանկանալ մինչև 100%–ով. փորձագետ

23 մայիսի 2013 | | Цитата

Բանջարաբոստանային մշակաբույսերը Հայաստանում կարող են թանկանալ մինչև 100%–ով. փորձագետԲանջարաբոստանային մշակաբույսերը հայկական շուկայում կարող են թանկանալ մինչև 100 տոկոսով' հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքով, կարծում է Հայաստանի Ագրարա–գյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։

Նախորդ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտը վնասել է Արագածոտնի և Արմավիրի մարզերի գյուղատնտեսական ցանքատարածությունները։

«Կարծում եմ, որ նախևառաջ կբարձրանան լոլիկի, տաքդեղի և սմբուկի գները»,– ասաց Բերբերյանը։

Ըստ նրա' նաև կթանկանա միգն ու խաղողը։ «Մրգի և խաղողի գինը կարող է բարձրանալ 20 տոկոսով»,– հայտնեց փորձագետը։

Նա ավելացրեց նաև, որ հասցված վնասի պատճառով գյուղացիական արտադրանքի արտահանման ծավալն այս տարի նույնպես կկրճատվի։

Ուժեղ կարկուտի հետ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակը քննարկվել է նախորդ չորեքշաբթի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած խորհրդակցության ընթացքում։

Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի հակակարկտային կայանների խնդիրը և կառավարությանը կներկայացնի համապատասխան առաջարկություններ՝ դրանց արդյունավետ գործարկման համար:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն