• Armenianeconomy.com

Արցախում ներդրումներ իրականացնելու համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել. նախարար

Արցախում ներդրումներ իրականացնելու համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել. նախարարՆերդրումներ իրականացնելու համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել Արցախի Հանրապետությունում, ԳԴՀ Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերանի ու հայտնի գործարար Վերներ Հարթմանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը։

«Արցախում առկա են բնակլիմայական բարենպաստ պայմաններ ու ջրային լայն պաշարներ, իսկ մեր գյուղատնտեսությունն ունի չօգտագործված մեծ ներուժ: Մենք ուրախ կլինենք գերմանացի այլ ներդրողների ևս ընդգրկելու այդ գործընթացներում»,- նշել է նախարարը

Անդրանիկ Խաչատրյանը ողջունել է հյուրերին' կարևորելով գերմանացի գործարարների' Արցախի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' հյուրերը լայնածավալ համագործակցության առումով կարևորել են նաև Արցախի մասին իրազեկման դերը:

Նախարար Անդրանիկ Խաչատրյանը նրանց նվիրել է Արցախի Հանրապետության ազգային ատլասը, որը արտասահմանյան հյուրերին հնարավորություն կտա ավելի հանգամանալից կերպով ծանոթանալու հանրապետության ընդհանուր վիճակին, անցյալ ու ներկա կյանքին:

Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսն ասել է, որ Արցախի գյուղատնտեսության մասին պատմող տեղեկությունները կտեղադրվեն իրենց կայքերում' նպաստելով Արցախի բարեկամների ավելացմանը:

«Անհրաժեշտ է հասնել նրան, որ աշխարհն ինտերնետի միջոցով ևս ԼՂՀ-ն ճանաչի որպես անկախ պետական միավոր, այլ ոչ թե' որպես Ադրբեջանի մաս»,- նշել է Ֆերանը:

Անդրանիկ Խաչատրյանը գոհունակությամբ է արձագանքել հյուրերի գործնական առաջարկներին և պատրաստակամություն հայտնել ըստ ամենայնի աջակցել համագործակցության ցանկացած դրսևորման:

Այնուհետև հյուրերը նախարարի տեղակալ Կարեն Աղաջանյանի ուղեկցությամբ ճանաչողական այցելություն են կատարել հանրապետության հարավային թևի գյուղատնտեսական շրջաններ' մոտ ապագայում այնտեղ գործարար ծրագրեր իրականացնելու նպատակով:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին• Հայաստանը ներդրումների համար լավագույն հարթակներից մեկն է. Արսեն Ղազարյան• Հայաստանում այս տարի կանցկացվի միջազգային ներդրումային համաժողով• Նշվել են առաջատար երեք պետությունները՝ ըստ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքի• «ՀայՌուգազարդի» ներդրումները Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի շինարարության մեջ կազմել են 465,2 մլն դոլար
Միջազգային համագործակցություն
• Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Արցախում տուժած անձանց օգնելու համար• Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը• Հայաստանը գրեթե 18 մլն դոլարի վարկ կստանա• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ• Հայաստանի եւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստների միջեւ բեռնափոխադրումներն իրականացվում են սահմանված կարգով. ՀԿԵ• Հայաստանն ու Չինաստանը շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ• Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը• ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին• Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի նիստ ՀՀ և ԵՄ միջև

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն