Հայաստանի Արմավիրի և Արագածոտնի մարզերում կարկուտից գյուղատնտեսական ցանքատարածություններին հասցված վնասը կազմել է շուրջ 35-40 մլն դոլար, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Ագրարա–գյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։
«Մեր հաշվարկներով' կարկուտը վնասել է 17-20 հազար հեկտար ցանքատարածություն։ Նման լուրջ վնաս հայ գյուղացիները չէին տեսել անկախության ողջ ընթացքում։ Այսօր նրանք չափազանց ծանր վիճակում են»,– ասաց Բերբերյանը։
Ըստ նրա' հայկական կառավարությունը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի տուժած գյուղացիներին և մեկ տարով սառեցնի գյուղատնտեսական վարկերի վճարումները։
«Այսօր ֆերմերներին, անշուշտ, սերմեր և պարարտանյութ է պետք, բայց ավելի շատ ֆինանսական օգնություն է պետք»,– կարծում է փորձագետը։
Ուժեղ կարկուտի հետ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակը քննարկվել է նախորդ չորեքշաբթի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գկլխավորած խորհրդակցության ընթացքում։
Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի հակակարկտային կայանների խնդիրը և կառավարությանը կներկայացնի համապատասխան առաջարկություններ՝ դրանց արդյունավետ գործարկման համար:
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться