Ինչու է ուշանում լաստանավային հաղորդակցության գործարկումը և երբ կգործի այն. պարզաբանում է Վահան Քերոբյանը

05 հոկտեմբերի 2022 | | Պաշտոնական տնտեսական լուրեր | Цитата

Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը գործարկվի լաստանավային հաղորդակցությունը, ինչը, ակնկալվում է, որ պետք է թեթևացնի Լարսի անցակետում առաջացող հերթերի խնդիրը. բանակցություններ են ընթանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում լաստանավային հաղորդակցության գործարկումը, որը, նախատեսվում էր դեռ օգոստոսին:

«Այն մեխանիզմը, որը մեզ առաջարկվում էր Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը գործարկվի լաստանավային հաղորդակցությունը, ինչը, ակնկալվում է, որ պետք է թեթևացնի Լարսի անցակետում առաջացող հերթերի խնդիրը. բանակցություններ են ընթանում: Փոթիի նավահանգստի կողմից, թույլ չէր տալիս, որ մենք կարողանայինք կանոնավոր հաղորդակցություն ունենալ: Նավահանգիստն իրեն իրավունք էր վերապահում ցանկացած բեռ ցանկացած ժամանակով կանգնեցնել, ստուգել և այլն: Հիմա, այնուամենայնիվ, մեր բանակցություններն ընթանում են նրա վերաբերյալ, որ կարողանանք հստակ պլանավորված և ժամկետներով սահմանափակված գործընթացներ ունենալ, որպեսզի իմանանք, որ բեռի տվյալները ստանալուց հետո նավահանգիստը շատ կարճ ու հայտնի ժամանակում կթողնի կամ չի թողնի: Չթողնելու դեպքում էլ իմանանք, թե ինչ պատճառով»,-ասաց Քերոբյանը:

Նա նշեց, որ հիմա սանկցիաները բավականին շատ են, և նրանք էլ փորձում են այնպես աշխատել, որ դրանց ազդեցության տակ չընկնեն, իսկ դա պահանջում է բավականին բարդ աշխատանք:

«Այդ առումով մենք մեր ԵՄ գործընկերների հետ ենք հանդիպել անցյալ շաբաթ: Մոտ ապագայում հանդիպելու եմ իմ վրացի գործընկերոջ հետ, և փորձելու ենք այնպես անել, որ շատ կարճ ժամանակում ավարտենք, քանի որ մոտենում է ձմեռը, և դա մեզ շատ պետք է»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց՝ ամեն ինչ անում են, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը լաստանավային հաղորդակցությունը գործարկվի:

Այս պահին Հայաստանը բանակցությունները շարունակում է Փոթիի նավահանգստի, Վրաստանի կառավարության, ԵՄ-ի, Փոթիի նավահանգստի մայր ընկերության հետ:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն