Համաշխարհային բանկը գոհ է ծրագրերի կատարման ընթացքից

Համաշխարհային բանկը գոհ է ծրագրերի կատարման ընթացքիցՀամաշխարհային բանկի ներկայացուցիչները Հայաստանում իրականացնում են վարկային ընթացիկ ծրագրերի արդյունքների գնահատում և մոնիտորինգ։ Մայիսի 16-ին կայացած հանդիպման ընթացքում նրանք ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրեցին երկշաբաթյա առաքելության արդյունքները, քննարկեցին առաջիկա ծրագրերը։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը տեղեկացրեց, որ նախարար Դումանյանի հետ կայացած նախորդ հանդիպումից հետո թիմն ակտիվորեն աշխատել է։ Ալավերդու և Բերդի բուժկենտրոնների հիմնանորոգման ընթացքին տեղում ծանոթանալուց հետո փորձագետներն իրենց գոհունակությունը հայտնեցին։ Նրանք նաև արձանագրել են, որ նկատելի առաջընթաց կա գնումների կազմակերպման գործում, բավական աշխատանք է տարվել մարզային հիվանդանոցների մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև մարզային հիվանդանոցներում աուդիտներ անցկացնելու ուղղությամբ։ Ընդգծվեց, որ Համաշխարհային բանկի վարկային ընթացիկ ծրագրերի իրականացումն, ընդհանուր առմամբ, գնահատվում է գոհացուցիչ, որն ավելին է, քան նախորդ գնահատականը և այս փուլում համարվում է ամենաբարձրը։

Հանդիպման ընթացքում անդրադարձան ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա ծրագրերի առանձին բաղադրիչների մանրամասներին։ Քննարկվեցին մարզերում մասնագետների պակասի, հիվանդների դեպի մայրաքաղաք հոսքի, առանձին ծրագրերում պետության մասնակցության, մարզային տարբեր ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների օրինակելի մոդել ունենալու և այլ հարցեր։ Երկուստեք կարևորվեց խնայված միջոցների հաշվին բժշկական ամբուլատորիաների արդիականացումը։

Նախարար Դումանյանը Համաշխարհային բանկի թիմին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի և բարձր գնահատականի համար։ Նա իր հյուրերին ներկայացրեց վերջին մեկ տարվամ ընթացքում մարզային հիվանդանոցների ֆինանսվորման բարելավման, մասնագետներով համալրման և բժշկական ծառայությունների բարելավման ուղղությամբ կատարված քայլերը։ Մասնավորապես անդրադարձավ 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն ի օգուտ մարզերի փոխելու, մարզերում մասնագետների պակասը լրացնելու և չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով Երևանում տեղակայված բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները, այդ թվում' երրորդ մակարդակի ծննդատները, մարզային բժշկական կենտրոններին կցելու, մայիսի 1-ից Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի մարզային կտրվածքով տեղայնացնելու և իրականացվող այլ քայլերին։ Ասաց, որ նշված միայն վերջին ձեռնարկման շնորհիվ անցած 16 օրվա ընթացքում 10 տոկոսով կրճատվել է մարզերից մայրաքաղաք եկող ծնունդների թիվը։

«Մեզ համար լիովին ընդունելի է խնայված միջոցներն առաջին հերթին ամբուլատորիաների վերանորոգմանն ուղղելու գաղափարը։ Այդ կերպ հետզհետե կկրճատենք ծրագրերից դուրս մնացած, դեռևս չվերանորոգված ամբուլատորիաների թիվը։ Սակայն երբեմն պետության և համակարգի առջև ծառանում են հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք անհրաժեշտ կլինի ֆինանսավորել»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Նախարարը կարևորեց նաև մարզային բուժհաստատություններում ախտաբանաանատոմիական ծառայության անհրաժեշտությունը։ Նշեց, որ ՀԲ միջոցներով արդեն իսկ այդ բացը լրացվել է Գավառի, Ապարանի, Գորիսի ԲԿ-ներում։ Իսկ Ալավերդու, ապա Գյումրու հիվանդանոցներում կարևոր այդ ծառայությունը կստեղծվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ։

Հանդիպման ավարտին նախարար Դումանյանն ընդգծեց, որ նման լուրջ քննարկումները հետագա արդյունավետ համագործակցության կարևոր նախապայման են։

Աղբյուրը՝ moh.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն